Ադրբեջանն անցել է սուտ ու կեղծ տեղեկատվության տարածման: Այժմ պատերազմը ոչ միայն դիրքերում է, այլ տեղեկատվական դաշտում, ու սա բոլորիցս պահանջում է զգոնություն:
Ադրբեջանական տեղեկատվական սադրանքներից մեկն էլ այն է, որ փորձեց հակամարտության մեջ ներքաշել հարևան Իրանին: Այս ուղղությամբ աշխատած ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր տարածեցին, թե Իրանը տուժել է սահմանին իրականացվող ռազմական գործողություններից ու այդ հարցում մեղադրեցին հայկական կողմին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Իրանի պաշտպանության նախարարի հետ: Ու պարզվել է իրականությունը, որը բնականաբար հեռու է ադրբեջանական զլմ-ների տարածած կեղծիքից:
Ա.Ս.