- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հակառակորդը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունները. ԼՂՀ ՊՆ

Առաջնային գծի հարավային ուղղությամբ այսօր՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններ վարել:

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»: