Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵԼ ԼՂՈԶՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՃԸ

Ապրիլ 2, 2016թ. 15:28
եռանախագահներ

Ադրբեջանն արհամարհելով միջազգային կազմակերպությունների, աշխարհի գերտերությունների կոչերը` ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, անցել է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ չհայտարարված պատերազմի:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ պատերազմական գործողություններն այլևս այն դեպքն են, երբ թե’ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե’ այն ներկայացնող երեք պետությունների ղեկավարները` Պուտինը, Օբաման ու Օլանդը, պարտավոր են մի կողմ թողնել իրենց կողմից երկու տասնամյակ շարունակվող կեղծ քաղաքականությունը, որ միտված է կողմերի միջև հավասարակշռություն ստեղծելուն, պարտավո’ր են դադարեցնել կողմերին հավասարաչափ մեղադրելու կեղծավոր հայտարարությունների ոճն ու արդարացի գնահատական տալու ստեղծված իրավիճակին: Իսկ արդարացին ու իրականությունն այն է, որ Ադրբեջանը չհայտարաված պատերազմ է սկսել հայկական երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ:

Ցավոք, պատերազմական այս լարված իրավիճակում Մոսկվայից դարձյալ լսվեց նույնաբովանդակ լղոզված կոչը` ուղղված կողմերին. ինչպես հաղորդեց ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը.<<Նախագահը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել>>: Սա այլ բան չէ, քան հերթական աչկապոցին:

Եռանախագահող երկրները պարտավոր են աջակցել Հայաստանին ու Արցախին` ագրեսոր Ադրբեջանին համարժեք հակահարված հասցնելու հարցում, նաև պարտավոր են միջազգայնորեն դատապարտել այս ագրեսոր երկրի պատերազմական գործողությունները:

Արևմուտքն ու Ռուսաստանը պարտավոր են մի կողմ թողնել նավթային ու գազային գործոնը, գիտակցելով, որ ահաբեկչական պետություն Ադրբեջանը վտանգավոր է դառնում աշխարհի համար: Իսլամական ահաբեկչությունը եկավ, հասավ Եվրոպայի սիրտը` Բրյուսել: Եվրոպան պարտավոր է սթեփվել, քանի որ Ադրբեջանը պետությունն է, որը սատարում է ահաբեկիչներին, իսկ <<Իսլամական պետություն>> կոչված ահաբեկչական կազմավորումում ծառայում են ադրբեջանցի բազմաթիվ գրոհայիններ:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն