- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանն ունի բազմաթիվ մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով ապիրլի 2-ի գիշերվանից աննախադեպ խախտումներ է իրականացրել՝ կիրառելով ծանր տեխնիկա եւ փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ 1994թ.-ից ի վեր ադրբեջանական կողմը հրադադարի նման խախտում չի արել:

«Հակառակորդը ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռները: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը: Սակայն եթե Բաքուն շարունակի փորձ կատարել՝ ապակայունացնելու իրավիճակը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հայտնեց նաեւ, որ վիրավորված երեխաների վիճակը ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու սարք: