Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Գազի գնի էժանացման հարցում որոշում չկա

Մարտ 16, 2016թ. 18:30
Իրանի գազը

Պատասխանելով հարցին, թե արդյոք, գազի գնի էժանացման շուրջ տարվող բանակցություններն ինչ որ արդյունք տվե՞լ են, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Որոշում չկա, բայց կա քննարկում: Երբ հանրապետության Նախագահը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները, «ԳազպրոմԱրմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»:

Իսկ գազի դիմաց ռուբլով վճարելու հարցում պայմանավորվածություն կա՞, Աբրահամյանն ասել է. «Այս մասով դեռ առաջընթաց չունենք, բայց հարցը ԵՏՄ շրջանակներում քննարկում ենք: Ապրիլի 7-ին սպասվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան, ապա ապրիլի 8-ին՝ ԵՏՄ անդամ-պետությունների վարչապետների այցը։ Անցկացնելու ենք խորհուրդ, և այդ ժամանակ էլ կքննարկենք հարցը, կունենանք պատասխան»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն