Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Երեկ տեսա՞ք, երեկ համոզվեցի՞ք, որ կոռուպցիա կա երկրում. Վարդան Բոստանջյան

Մարտ 4, 2016թ. 22:21
Վարդան Բոստանջյան

Քաղաքագետները իշխանության վերին օղակներում կատարվող կադրային տեղաշարժերը դիտարկում են նախընտրական տրամաբանության մեջ ու համարում իշխանական բուրգում տեղի ունեցող ստատուս քվոյի փոփոխության հետևանք: Այլ կերպ ասած` իշխանական բուրգը ճաքեր է տալիս: Ի պատասխան մեր դիտարկմանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց.
<<Իհարկե, ճաքեր է տալիս, երկիրն էս ի՞նչ վիճակում է գտնվում: Տիեզերական մի բան կան` կոչվում է բնազդ, ու էդ բնազդով բոլորս էլ մտածում ենք` չմեռնելու մասին: Բայց էսպես ապրել չի լինի>>:

Արձագանքելով նախագահի խոսքին` կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքար ծավալելու մասին, տնտեսագետն, ասաց.<<Երեկ տեսա՞ն, երեկ համոզվեցի՞ն ու նկատեցին, որ կոռուպցիա կա ու այսօր վեր են կացել, ուզում են նոր պայքարե՞լ դրա դեմ: Եթե այսօր հայտարարվում է, թե ճակատային պայքար ենք ծավալում կոռուպցիայի դեմ, ես ուզում եմ հասկանալ` բա երե՞կ, կամ դրա առաջին օրը ի՞նչ էիք անում>>:

Իսկ, թե ինչի՞ն են ուղղված կադրային փոփոխություններն ասաց.<Մենք այլևս այլընտրանք չունենք>>, ու խորհուրդ տվեց.<<Եկեք չլինենք վատատես, փոքր-ինչ համբերել է պետք: Որոշ ժամանակ անց հստակ կգնահատենք կատարվածը ու կասենք, բովանդակային փոփոխությա՞ն հանգեցրեց, թե՞ ուղղակի բարի ցանկություններ էին կամ էլ սեղանի շուրջ ասված բաժակաճառեր>>:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն