Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը սկսել հաճախ խոսել մարդկանց հանդեպ հոգատար վերաբերմունքի բացակայության մասին

Մարտ 4, 2016թ. 19:24
Տարոն ՄԱրգարյան

<<Մարդկանց հետ շփվելու, հարգալից վերաբերմունքի վարքագիծը միշտ չէ, որ պահպանվում է. այդ են վկայում քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները>>: Ահա այսպես խիստ տոնով այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ:

Նա նաև նշել է. «Մարդիկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց հետ, ընդունակ են լսել և հասկանալ նրանց: Ցանկացած կոպիտ, արհամարհական վերաբերմունք պետք է անմիջապես ստանա համարժեք գնահատական ու այդ մասին պե՛տք է տեղեկացվի հանրությանը»,-ասել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ասել է.«Քաղաքացիները պետք է իմանան ոլորտի յուրաքանչյուր օղակի կոնկրետ գործառույթներն ու իրավասությունները: Եղեք ուշադիր և հետևողական, որպեսզի սոցիալական ծրագրերը հասանելի լինեն բոլոր կարիքավորներին և տարվա ընթացքում բաշխվեն հավասարաչափ: Պետք է հստակ գիտակցել, որ միջնորդավորված անձանց ներկայացնելը որպես կարիքավոր, իրական կարիք ունեցողին զրկում է այդ օգնությունը ստանալու իրավունքից: Սա ամենաարատավոր, անընդունելի՛ և անթույլատրելի երևույթն է»:

Իսկ հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ է այսչափ ակտիվացել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչո՞ւ է նրան սկսել վրդովվեցնել քաղաքացիների հանդեպ դրսևորվող վատ վերաբերմունքը, և ինչո՞ւ է որոշել իր աշխատակիցներին հրապարակավ դասեր տալ մարդկանց հետ հարգալից վարքագիծ դրսևորելու մասին: Պատասխանը շատ պարզ է` առջևում քաղաքապետի ընտրություններ են: Իսկ մեզանում այլևս հին ու <<բարի>> մի ավանդույթ է ձևավորվել. իշխանությունները ժողովրդի հոգսերի մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն