Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն

Կիտրոնի յոթ օգտակար հատկությունները

Փետրվար 27, 2016թ. 22:14
կիտրոն-

Կիտրոնն աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Կիտրոնի բույրը ուղեղը թարմեցնելու հատկություն ունի: Կեղևն ու կորիզներն օգտակար են սրտին, իսկ միջուկն անփոխարինելի սնունդ է: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ:

1. Կիտրոնը նպաստում է մարսողությանը: Ամեն առավոտ մեկ բաժակ կիտրոնահյութն օգնում է խնայել ինսուլինը` թույլ տալով ձեր օրգանիզմին ավելի շատ ժամանակ ծախսել օգտակար նյութերի յուրացման վրա:

2. Կիտրոնը մաքրում է լյարդը: Այս միրգը պարունակում է նարինգենին կոչվող նյութը, որը փոքրացնում է լյարդի բորբոքման հավանականությունը:

3. Կիտրոնը թույլ է տալիս պահպանել այլ մթերքները: Բավական է խնձորի վրա կիտրոնի հյութ քամել և այն կմնա մինչև երեկո:

4. Կիտրոնը մաքրում է մաշկը: Կիտրոնի հյութը թույլ կտա ազատվել մաշկի վրայի սև կետերից:

5. Կիտրոնը թարմացնում է շնչառությունը: Եթե ձեռքի տակ չկա անանուխ, ապա դրա փոխարեն կիտրոն օգտագործեք:

6. Կիտրոնը կարող է օգնել պաշտպանելու քաղցկեղից: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ թվում C, A, E վիտամիններ, որոնք օգտագործվում են քաղցկեղի դեմ բուժման ընթացքում:

7. Եվ վերջապես կիտրոնն օգնում է մրսածության դեպքում: Տաք ջրով կիտրոնը թույլ կտա իջեցնել տաքությունը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն