Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Պետք է ճիշտ մատուցել Հայաստանի ներուժը ԵԱՏՄ-ում

Փետրվար 24, 2016թ. 09:40
թաթուլ մանասերյան

Արդեն ժամանակն է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետությունն առաջատարի դիրքեր զբաղեցնի, այս մասին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու շեշտել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը բացարձակ առաջատար է,անգամ ԵՄ անդամ բազմաթիվ երկրների համեմատ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ավելի զարգացած են, ինչը պետք է օգտագործել ԵԱՏՄ տարածքում:

«Սա շատ կարևոր խաղաթուղթ է մեզ համար, որ կարող է օգտագործվել: Գիտատար ոլորտը շատ էական նշանակություն ունի, ինովացիոն ծրագրերը կարող են օգտագործվել համատեղ ծրագրերում, ինչի կարիքը Ռուսաստանը շատ ունի»,-ասաց տնտեսագետը՝ հավեեով. «Եթե մեզանում նորարարությունները կամ գիտելիքահեն տնտեսության տարբեր ճյուղերն այդքան պահանջված չեն, ապա ՌԴ-ում նոր տեխնոլոգիաների ուղղակի սով է: Այդ շուկան կա նաև Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում»:

Տնտեսագետը 2015 թվականին շրջագայել է ԵԱՏՄ անդամ երկրներում, և համոզված է, որ լուրջ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, պարզապես պետք է շատ բարձր մակարդակով և ճիշտ մատուցել Հայաստանի ներուժը:

«Ցավոք, և՛ Ռուսաստանում, և՛ Ղազախստանում, և՛ Բելառուսում մեզ առայժմ ընկալում են որպես աջակցություն ակնկալող երկիր: Մենք պետք է ներկայացնենք, թե ինչ կարող ենք տալ, և ինչպիսի կախվածություն կարող է լինել Հայաստանի Հանրապետությունից: Դա կարող է լինել նաև առողջապահության ոլորտը, կրթական ոլորտը: Այս ամենին կազմակերպված բնույթ հաղորդելու դեպքում՝ առանց ավելորդ երկչոտության, կարելի է ասել, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կրթական, գիտական լուրջ կենտրոն»,-ասաց Մանասերյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն