Գլխավոր » TOP, Լրահոս, Տնտեսություն

Վիճակագրական վարչությունը նկարե՞լ է թվերը

Փետրվար 23, 2016թ. 12:36
Հայաստանի արդյունաբերություն

ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, հունվարին, որը տարվա ամենապասիվ ամիսն է, Հայաստանում արձանագրվել է բարձր՝ 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։

Այն անհամեմատ ավելին է, քան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում ընդամենը 2,1 տոկոս էր։

Ի դեպ,վիճակագրական ծառայությունն արձանագրում է, որ հատկապես աննախադեպ բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում։ Այն հասնում է գրեթե 16 տոկոսի։ Բայց տարեսկզբին արտաքին գործոնները խիստ անբարենպաստ են եղել Հայաստանի արդյունաբերության որոշ ճյուղերի համար։
Հիմա հարց. ինչո՞վ է պայմանավորված այս առեղծվածը։ Արդյոք, վիճակագրական վարչությունը, պարզապես, չի՞ նկարել այս թվերը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն