Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տնտեսություն

Թուրքիան զբոսաշրջության առումով դարձել է վտանգավոր երկիր

Փետրվար 22, 2016թ. 13:31
Դավիթօղլու

Սիրիայում ռուսական ռազմական օդանավը խոցելուց հետո Թուրքիայի վարկանիշն այնքան ընկավ, որ այօր շատ զբոսաշրջիկներ պարզապես հրաժարվում են այնտեղ հանգստանալուց՝ համարելով, որ այդ երկրում որպես զբոսաշրջիկ հայտնվելն այնքան էլ անվտանգ չէ իրենց համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով արդեն իսկ Թուրքիայի տուրիզմի ոլորտը զգալի կորուստներ է ունեցե, քանի որ կտրուկ դադարեցվեցին ռուս զբոսաշրջիկների աշխույժ և բաղմամարդ հոսքերը դեպի Թուրքիայի հանգստավայրեր:

Թուրքիայի վարչապետը խիստ մտահոգ է այդ խնդրով, քանի որ տուրիզմն իրենց համար զգալի շահութաբեր ոլորտ է, և այն ճգնաժամում հայտնվելու դեպքում երկիրը տնտեսական լուրջ կորուստներ կունենա: Ուստի Դավութօղլուն տուրիզմը փրկելու համար նոր ծրագիր է ներկայացրել, որը բաղկացած է 9 կետից։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի ներկայացրած ծրագրով նախատեսվում է տուրիստական ընկերություններին օտարերկրյա զբոսաշրջիկներ բերելու դեպքում ամեն մի օդանավի համար վճարել 6 հազար ԱՄՆ դոլար, իսկ 400 հազար զբոսաշրջիկ բերող ընկերությանը տրամադրել 100 մլն դոլար վարկ։ Դավութօղլուն նշել է, թե 2016-ին բոլոր հյուրանոցներին հնարավորություն կտրվի հողի եւ գույքի հարկերի վճարումները հետաձգել, իսկ պարտքեր ունեցող զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն կընձեռնվի վերավարկավորվել։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն