Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Սամվել Կարապետյանը հերքում է այն լուրը, թե ինքը ՀԷՑ-ը գնել է, որպեսզի իր եղբայրը դառնա Հայաստանի վարչապետ

Փետրվար 22, 2016թ. 13:07
սամվել կարապետյան

Ռուսաստանյան «Rbc» պարբերականին տված հարցազրույցում <<Հայաստանի էլեկտրական ցանցեր»ընկերության ներկայիս սեփականատեր Սամվել Կարապետյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ ինքն ընկերությունը ձեռք է բերել դրանում կուտակված մոտ 220 միլիոն դոլարի պարտքերը փակելու համար: Միևնույն ժամանակ նկատել է, որ իր արաքն ամենևին պետք չէ դիտարկել որպես բարեգործությունը, այն ավելի շուտ բիզնես նախագիծ է, որը խոստանում է լավ շահուբաթերություն. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- ասել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Լրագրողին հարցին, թե նրա ինչին է պետք վնասով աշխատող ընկերությունը, քանի որ ընկերության գործունեության ընթացքում այն շահագործողները ոչ թե օգուտներ, այլ կորուստներ են ունեցել, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ ինք ի վիճակի է այդ կազմակեպությունը շահութաբեր դարձնել: Մանրամասնելով, թե իրականում ո՞վ է իրեն առաջարկել գնել ՀԷՑ-ը՝ գործարարը նշել է <<Ինտեր Ռաո>>-ի ղեկավար Բորիս Կովալչուկի անունը. «Առանց պարոն Կովալչուկի այդպիսի ակտիվը չեն վաճառի: Գնելու առաջարկով մեզ է դիմել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկը: Վերջնական որոշումը, սակայն, կայացվեց այն բանից հետո, երբ ինձ դիմեցին Հայաստանի իշխանությունները: Մի կողմից մենք ցանկանում ենք ընկերությունում կարգուկանոն հաստատել, այն դուրս բերել ճգնաժամից, մյուս կողմից էլ հասկանում ենք, որ դա Հայաստանի համար ռազմավարական կարևոր ակտիվ է, որն ազդում է երկրում ներդրումային կլիմայի վրա: Վստահ եմ, որ մենք կկարողանանք այն փոխել»:

Չցանկանալով մանրամասնել առքուվաճառքի գործարքի մանրամասները՝ գործարարը միայն նշել է, որ կուտակված պարտքի արդեն 20%-ը վճարել են:

Կարապետյանը նաեւ արձագանքել է հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը ՀԷՑ-ը գնել է քաղաքական նկատառումներով, որպեսզի իր եղբայր Կարեն Կարապետյանը վարչապետ դառնա. «10 տարի է այդ մասին գրում են, սակայն այդ ընթացքում նա ոչ մի անգամ Հայաստանի վարչապետ չդարձավ: Ինչ վերաբերվում է «Ինտեր ՌԱՕ»-ի հետ գործարքին, ապա դրա հետ եղբայրս որևէ առնչություն չունի: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնումը մենք դիտարկում ենք որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն