Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանը նաև մերն է. Վարդան Ոսկանյան

Փետրվար 20, 2016թ. 14:48
Վարդան Ոսկանյան

Պատմությունը հետաքրքիր անակնկալներ է մատուցում: Ընդամենը մի քանի օր առաջ իրանական բարձրաստիճան մի պատվիրակության հետ հայ-իրանական քաղաքակրթական աղերսների մասին քննարկումների ժամանակ ստացվեց այնպես, որ իրանական ծագման անուններ ունեցող անձինք հայկական կողմում էին նստած, այն էլ՝ ոչ թե մեկը, այլ միանգամից մի քանիսը, մինչդեռ իրանական կողմում այդպիսիք չկային:

Փաստորեն, այս ակնառու դեպքը ևս ցույց է տալիս, որ իրանական քաղաքակրթական ժառանգության մի նշանակալի հատված հենց մենք և բացառապես մենք ենք պահպանել՝ պատկերավոր ասած, ստանձնելով իրանական միջնադարյան ժառանգության մի յուրատեսակ համազգային «թանգարանի» գործառույթ՝ «թանգարան», որը արդեն մերն է, բայց՝ իրանական ծագման «նմուշներով»:
Այս առումով Հայաստանը և հայերս բացառիկ ենք Իրանի և իրանական աշխարհի համար ընդհանրապես, ուստի ունենք մի կարևոր կռվան, որը մշտապես պետք է ներկայացնենք, ինչու՞ ոչ, նաև քաղաքական և տնտեսական հարթություններում մեր երկու հարևան և բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների համատեքստում:

Ի վերջո, նույն պատկերավոր տրամաբանության շրջանակներում՝ թանգարանը և նրանում պահվող հոգևոր լիցք կրող արժեքները, որպես կանոն, կա՛մ չափելի չեն գումարային համարժեքով, կա՛մ դրանք նման կերպ չափելը կարող է համարվել ծայրահեղ անպարկեշտություն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն