Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Ռուսաստանը կասկածում է Ադրբեջանին թուրքական ապրանք ներկրելու մեջ

Փետրվար 19, 2016թ. 22:02
լոլիկներ

«Ռոսսելխոզնոդզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Ադրբեջանին կասկածում են թուրքական մթերքը Ռուսաստան վերաարտահանելու մեջ, չնայած Ռուսաստանի կողմից դրանց ներկրումն արգելված է:

Հիշեցնենք, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան մրգի, բանջարեղենի ու այլ սննդամթերքների ներմուծումն արգելվել է 2016-ի հունվարի 1-ից:

Սերգեյ Դանկվերտը կոնկրետ փաստ է ներկայացրել, որ Իրանի ու Ադրբեջանի կողմից ներկրումների վերաբերյալ ստուգումների արդյունքում պարզվել է, որ հունվարին Ադրբեջանը դեպի Ռուսաստան է արտահանել 5 անգամ ավելի շատ տոմատի մածուկ: <<Անհասկանալի է, թե ինչպես է Ադրբեջանը կարողացել նման կտրուկ աճ ապահովել>>. տարակուսել է «Ռոսսելխոզնոդզոր»-ի ղեկավարը:

Չնայած ադրբեջանական կողմը շտապել է վստահեցնել, թե մթերքն ադրբեջանական ծագում ունի, սակայն ռուսական կողմին դա չի բավարարել:

Դանկվերտը ասել է, որ ռուս տեսուչներ կգործուղվեն Ադրբեջան՝ ստուգելու, թե որտեղ են արտադրվում Ռուսաստան արտահանվող տոմատի մածուկները, ինչպես նաև դադարեցնելու հնարավոր անօրինական արտահանումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն