Գլխավոր » Genocide, Hay-turq, TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Անգելա Մերկելն Էրդողանից պահանջել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Փետրվար 18, 2016թ. 21:24
Մերկել

Թուրքիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը Էրդողանից պահանջել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Ցեղասպանության մասին թեման բացել է Էրդողանը՝ Մերկելին սպառնալով, որ եթե Գերմանիան 1915թ. դեպքերի 100-րդ տարելիցի կապակցությամբ գումար հատկացնի Հայաստանին՝ ինչպես որ նախատեսվում է, ապա դա կարող է վատ հետևանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների համար: Թուրքիայի նախագահը սպառնացել է կանցլերին՝ ասելով, որ նա պետք է զգուշանա այդ քայլերի հետևանքներից, ինչն էլ զայրացրել է Մերկելին: Երկաթե լեդին դիմելով Էրդողանին՝ հայտարարել է. <<Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մի միջամտեք: Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը և բացի Հայաստանի հետ սահմանը: Սահմանի փակ լինելու պատճառով Հայաստանի հայերը դժվար իրավիճակում են հայտնվել>>:

Ցեղասպանութւոնը ճանաչելու և Թուրքիային ճնշելու կոչով հանդես են եկել նաև Ֆրանսիայում: Փարիզի քաղաքապետի թեկնածու Ան Իդալգոն հայտարարել է, որ Թուրքիան եվրամիությանը կկարողանա անդամակացել միայն հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Genocide, Hay-turq, TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն