Գլխավոր » Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Իրանական գազը դեպի Վրաստան կանցնի՞ Հայաստանի տարածքով

Փետրվար 18, 2016թ. 01:50
Իրանի գազը

«Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խորանարդ մետր գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ»: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին:

Ըստ նրա. «Վրաստանի թե՛ մասնավոր, եւ թե՛ պետական սեկտորի ընկերությունները շահագրգռված են իրանական գազի ձեռքբերման հարցում: Ակնկալվում է, որ գազի արտահանումը Վրաստան կմեկնարկի իրանական տոմարով նոր տարում, այսինքն՝ մարտի 21-ից հետո»։

Քամելիի խոսքով, սակայն, իրանական գազի արտահանման այս տարբերակը կյանքի կոչելուց առաջ «Վրաստանը Հայաստանից այդ երկրի տարածքով գազի տարանցման թույլտվություն պետք է ստանա»:

Թեհրանում չեն հստակեցնում, թե տեխնիկապես ինչպես է հնարավոր գործող խողովակաշարերի պարագայում Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի արտահանում իրականացնել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն