Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Իրանցիները նշել են, թե որ թվականին են առաջացել հարևան պետությունները

Փետրվար 17, 2016թ. 23:32
Իրան

Իրանը շրջանառության մեջ է դրել մի պատմական քարտեզ, որին հղում անելով փաստում է, թե տարածաշրջանի հարևան երկրները պատմական ինչպիսի՞ վաղեմություն ունեն:

Ստացվել է բավական հետաքրքիր պատկեր: Այսպես, ըստ վերոնշյա քարտեզի, տարածաշրջանում ամենից հին պետությունը Իրանն է, որը գոյություն ունի Քրիստոսից առաջ 2800թվականից սկսյալ:

Երկրորդ տեղում Հայաստանն է, որն իր վաղեմությամբ զիջում է միայն Իրանին, այսպիսով, ըստ իրանցիների, Հայաստանը որպես պետություն գոյություն ունի Ք.Ա. 2650-ից:

Մնացյալի ծնունդն արդեն տեղի է ունեցել մեր ժամանակներում. Աղվանստանն ու Պակիստանը` 1838-ին, Իսրայելը` 1947-ին:

Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին` պատկերը տխուր. ինչպես հայտնի է այս արհեստածինը իհայտ է եկել ընդամենը անցած դարի սկզբին` 1918 թվականին, և իրանական քարտեզը հստակ ամրագրում է այս փաստը:

Ի դեպ, հատուկ նշվում է, որ հետևյալ պետությունները` Իսրայելը, Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Պակիստանը ստեղծվել են Մեծ Բրիտանիայի կողմից:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն