Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Հնարավո՞ր են ՀՀ սահմանից ռուս-թուրքական ուղիղ բախումներ

Փետրվար 17, 2016թ. 22:47
իսկանդարյան

Պետք է շատ բուռն երևակայություն ունենալ` մտածելու, թե հնարավոր են ՀՀ սահմանից ռուս-թուրքական ուղիղ բախումներ` Սիրիայի վրա տարածվելու ու ներգործելու միտումով: Այսինքն` հայկական հողը ՌԴ-ի կողմից որպես հարթակ օգտագործելու:

Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` արձանագրելով.« Այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանի համար այդ իմաստով որևէ հետաքրքրություն ու անհրաժեշտություն չի ներկայացնում, որովհետև, ինչպես գիտենք, հնարավոր է ուղիղ Սիրիայի տարածք տեղափոխել մարդուժ և ռազմատեխնիկական միավորները` առանց Հայաստանի: Եվ ուզում եմ նկատել, որ իրականացված հրթիռակոծությունները, որ ունեին, ես կասեի, ցուցադրական բնույթ, իրականացվել էին Կասպիական ավազանից և դրա շուրջ պայմանավորվածություններ կային Իրաքի ու Իրանի հետ»։

Սա, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, տեսականորեն հնարավոր է, միայն թե` ինչո՞ւ:

«Չէ՞ որ այստեղ ևս պետք է այդ ամենը բերել այդ սպառազինությունները, իսկ դրանք այստեղ բերելու համար պետք է անցնել բավականին բարդ, խճճված ընթացակարգեր` այն այստեղ տեղափոխելով կամ Ադրբեջանի կամ Վրաստանի տարածքով: Ինչը պետք է համաձայնեցնել»,–նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հարցնում է`« եթե Իրանի տարածքով, ուրեմն, ինչո՞ւ բերել Հայաստան»:
tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն