Գլխավոր » Իրան, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Իրանի մասնավոր հատվածը մտադիր է Հայաստանում բժշկական կենտրոն ստեղծել

Փետրվար 17, 2016թ. 13:03

Իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին Երևանում հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը Ռասոուլ Դինարվանդը նշել է, որ Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասել է նա:

Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ` առանձնացվել է դեղարտադրությունը: Քննարկվել են դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաև Իրանի բժշիկների համար:

Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն