Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Խնձորով վարդեր

Փետրվար 17, 2016թ. 13:11
Վարդեր

Այս խմորեղենը բացի այն, որ շատ գեղեցիկ է, յուրօրինակ, նաև հեշտ և արագ է պատրաստվում, իսկ ուտելիս էլ, ինչպես ասում են, համը մնում է բերանում՝ այնքան որ համեղ է: Այնպես որ, այն կշոյի ոչ միայն ձեր քիմքը, այլև աչքը:

Բաղադրությունը՝

Շերտավոր խմոր
Խնձոր, դարչին, շաքարավազ:

Պատրաստման եղանակը՝

Խնձորները լվանալ, կիսել, կորիզները զգուշությամբ մաքրել և խնձորը կիսալուսնաձև շերտատել՝ հնարավորինս բարակ: Շերտերը երկու-երեք րոպե շոգեխաշել, որպեսզի ճկվելիս չկոտրվեն: Ես դրանք երեք րոպե պահեցի միկրոալիքային վառարանում (հզորությունը՝ 60:
Շերտավոր խմորը գրտնակով բարակ բացել՝ 2մմ հաստությամբ: Ապա երկար ժապավեններ կտրել՝ մոտ 4-5 սմ լայնությամբ: Ժապավենի վրա խնձորների շերտերը կողք կողքի դասավորել այնպես, որ վերևի կլոր մասը կիսով չափ դուրս մնա խմորից: Վրան ցանել շաքարավազ և դարչին: Խմորը փաթաթել այնպես, որ խնձորների շերտերով վարդեր ձևավորվեն, շարել թավայի վրա և թխել ջեռոցում՝ 160 աստիճանով: Ջեռոցից հանելուց հետո թողնել մի քիչ սառչի և շաքարի փոշի ցանել: Որպեսզի փունջը շքեղ լինի, կարող եք գունավոր խնձորներ օգտագործել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն