Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Իրանից գազ կարող ենք ստանալ կա՛մ Հայաստանով, կամ Ադրբեջանով.Վրաստանի էներգետիկայի նախարար

Փետրվար 16, 2016թ. 13:00
Գազպրոմ

Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան:
Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ:

Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կարող կիրականացվել երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով:

«Մեզ նաև շատ հետաքրքրում է իրանական գազի գինը, հասկանալու համար թե որքան է այն մրցունակ ներկայումս Վրաստանում գործող սակագների հետ», – հայտարարել է Կալաձեն:

Այս մասին փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն