- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մսով և կարտոֆիլով տորթ

Բաղադրությունը՝

Մսի խճողակ՝ կես կգ
Կարտոֆիլ՝ 0,7 կգ
Լոլիկի թանձրուկ
Աղ, պղպեղ, թարմ կանաչի, սոխ:

Պատրաստումը

Կես կգ աղացած մսին ավելացնել երկու գլուխ աղացած սոխ, աղ, պղպեղ, ձեր նախընտրած կանաչիները: Ես չոր ռեհան եմ ավելացնում: Լավ հունցել: Ընտրել հավասար մեծության կարտոֆիլներ՝ մոտ 700 գրամ, լվանալ, կլպել և շերտատել՝ 2-3 մմ հաստությամբ: Մսից առանձնացնել փոքրիկ գնդիկներ, տալ կոտլետի ձև՝ կարտոֆիլաշերտիկների մեծության և թավայի մեջ հերթականությամբ դասավորել՝ միսն ու կարտոֆիլը: Վրան լցնել լոլիկի թանձրուկ, մի քիչ ջուր, կլոր-կլոր կտրտած սոխ, աղ, սև պղպեղ, կափարիչով փակել և եփել: Եթե միսը յուղոտ է, ապա պետք չէ յուղ ավելացնել: Շատ արագ եփվում է:

Կարելի է մատուցել ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղաններին: Որպեսզի մեր կարտոֆիլամսային տորթը մատուցելիս չձևախախտվի, կարող եք այն դասավորել հրակայուն գեղեցիկ ամանի մեջ և եփել ջեռուցում (ի դեպ ջեռուցում եփածը շատ ավելի համեղ է լինում), և հենց նույն ամանով էլ մատուցել՝ վրան կտրտելով թարմ կանաչիներ: Այս ուտեստի մեկ այլ տարբերակ էլ կա՝ կարտոֆիլը շերտատում են մասամբ, այնպես, որ շերտերը չառանձնանան: Ստացվում են յուրատեսակ հովհարներ:

Բարի ախորժակ: