Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, Լրահոս

Ավտովթարի հետևանքով մահացել է Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը

Փետրվար 15, 2016թ. 19:15
Քննչական կոմիտե

2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ավտովթարի ենթարկվելու հետևանքով մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի Ավետիսյանը։ Նախնական տվյալներով՝ Վ.Ավետիսյանն իր վարած «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհին՝ դեպի Արտաշատ քաղաքի ուղղությամբ ընթանալիս՝ Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց, բախվել է ճանապարհի երթևեկելի ուղեմասերը միմյանցից բաժանող կանաչապատ գոտում առկա ծառին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է քննություն՝ պարզելու վթարի պատճառները։ ՀՀ քննչական կոմիտեն խորին ցավակցություն է հայտնում իր երիտասարդ գործընկերոջ՝ Վահե Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրավական փաստաթղթեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն