Գլխավոր » Իրան, Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Նախընտրելին Իրան, Վրաստան, ռուսական «Գազպրոմ», Հայաստան համագործակցությունն է. Իրանի դեսպան

Փետրվար 14, 2016թ. 00:07
Գազպրոմ

Իրանի դեսպան Աբաս Թալեբ Ֆարին Վրաստան կատարած այցեության ժամանակ հայտնել է, որ իրանական գազը Վրաստան մատակարարելու հավանական երթուղիների մի քանի տարբերակ կա, սակայն դրանք տեխնիկական մշակումների կարիք ունեն:

Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:

Դեսպանը նաև ասել է. «Կարելի է կիրառել Հայաստանով անցնող երթուղին, կարելի է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները: Այդ դեպքում, լինի Հայաստանը, թե Ադրբեջանը, դա եռակողմ ձևաչափով համագործակցություն կլինի», – ասել է դեսպանը:

Նա ընդգծել է այլ տարբերակ ևս: «Հնարավոր կլինի համագործակցությունը Իրանի, Վրաստանի, ռուսական «Գազպրոմի» և Հայաստանի միջև», – ապա հավելել, որ այս տարբերակն ամենահավանականն է համարում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն