Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Տնտեսական ոլորտում կա Իրանի հետ աշխատանքի զգալի դաշտ

Փետրվար 13, 2016թ. 23:38
Իրան Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկ հնչեցրեծ ելույթում, նշելով, որ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում, ընդգծել էր` «այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել, և այս ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ»:

Իրանագետ Վարդան Ոսկիանյանն արձագանքեով նախագահի գնահատականներին այս առնչությամբ ասել է. Իրանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը եղել է մշտապես բարեկամական, և իրանցիները դա գնահատում են:

«Հայաստանը ոչ միայն չմասնակցեց որևէ հակաիրանական դաշինքի կամ գործողության, այլև զգալիորեն կայունացնող դերակատարություն ունեցավ Իրանի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա խնդիրները: Եվ իրանցիները գնահատում են սա»:

Ըստ նրա՝ տնտեսական ոլորտում, սակայն, կա Իրանի հետ աշխատանքի «զգալի դաշտ»: Մյուս դաշտը երկու երկրների մշակութային համագործակցությունն է և այս առումով, ըստ իրանագետի, բացվել են հեռանկարներ` այդ հարաբերություններին ավելի դրական շունչ հաղորդելու համար:

«Հայաստանը իրանական ներդրումների համար կարող է հրապուրիչ լինել մի քանի առումներով: Դրանցից առաջինը Հայաստանի անդամակցումն է ԵՏՄ-ին, և այստեղ իրանական կապիտալի վրա հիմնված ձեռնարկություններում արտադրված ապրանքը, բնականաբար, որևէ լրացուցիչ մաքսային կամ հարկային բեռ չի ունենում: Այս առումով, խիստ հեռանկարային է դիցուք` Հայաստանում արտադրված իրանական ապրանքը վաճառել ԵՏՄ շուկայում, քան Իրանում արտադրվածը: Ինչպես նաև եվրոպական, որովհետև Հայաստանը ԵՄ անդամ պետությունների հետ ունի արտոնյալ պայմաններ, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված իրանական արտադրանքը ավելի ձեռնտու կլինի վաճառել իրանական շուկայում»:

Կա նաև զգալի պոտենցիալ նաև զբոսաշրջության ոլորտում:

Իրանագետ Ոսկանյանը ուշագրավ է համարում Երևանում «Մելլաթ» բանկի ներկայացուցիչի այն հայտարարությունը, որ Իրանի ապասառեցված միջոցների (պատժամիջոցների հետևանքով) որոշակի հատված կարող է ուղղորդվել Հայաստան` որպես ուղղակի ներդրումներ: Նրա խոսքով՝ խոսքը շուրջ 100 միլիարդ դոլարից որոշակի հատվածի մասին է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն