Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Օրհներգ սիրո. Պողոս առաքյալ

Փետրվար 13, 2016թ. 02:38
Պողոս Առաքյալ

<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռներ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում, թե մարգարեություններ են, պիտի չքանան, թե լեզուներ՝ պիտի լռեն, թե գիտություն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա: Բայց արդ՝ մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագույնը սերն է>>:

Պողոս առաքյալ
Ա.Կորնթ 13

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն