Գլխավոր » Regions, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս

Թուրքերն Արևմտյան Հայաստանում մեկ դար է քանդում են, բայց իրական տերերի հետքերն անկարող են վերացնել

Փետրվար 13, 2016թ. 00:40
եկեղեցի թուրքիայում

Թուրքերն Արևմտյան Հայաստանում արդեն մեկ դար է համառորեն վերացնում են այդ երկրի իրական տերերի` հայերիս հետքերն, բայց այդպես էլ չեն կարողանում իրենց զարհուրելի ծրագիրն ավարտին հասցնել:

Եվ ահա, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին մտագոհություն է հայտնել, թե որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարում, կարող է վերանորոգումից հետո դարձյալ դառնալ ուխտատեղի:

Խոսքը` ներկայիս Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցու մասին է: Ի դեպ եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, այսօր վերանորոգվում է ու նպատակ կա այն այս անգամ վերածել Կրթության, մշակույթի և արվեստի տան:

Եվ իհարկե, լիովին հասկանալի է թուրք պաշտոնյայի զայրացրույթը. պատմական հայկական եկեղեցին տարիներ շարունակ այլ նպատակների ծառայեցվելուց հետո մոռացության չի մատնվել, ավելին` թե’ հասարակության, թե’ պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:

Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն