Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սիրիական ճգնաժամի լուծման առիթը բաց է թողնվել.Իրանի ԱԳ նախարար

Փետրվար 11, 2016թ. 21:29
Իրանի ԱԳ նախարար

«Պետք է «Իսլամական պետության» վտանգը լուրջ ընդունել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն այցելել է Գերմանիա՝ մասնակցելու Սիրիայի հարցով միջազգային համաժողովին և Մյունխենի անվտանգության համաժողովին:

Իրանի ԱԳ ղեկավարն անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին, նշել է. «Սիրիական ճգնաժամի լուծման առիթը բաց է թողնվել: Անհրաժեշտ է, որպեսզի ինչպես արևմտյան, այնպես էլ տարածաշրջանի որոշ երկրներ իրականությունը ճիշտ ընկալեն և խնդրի լուծման խելամիտ ճանապարհով հասնեն ճգնաժամի կարգավորմանը: Պետք է «Իսլամական պետության» վտանգը լուրջ ընդունել»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Ժամկետները շատ սեղմ են, ովքեր, որ Սիրիայից դուրս են գտնվում, նրանց պարտականությունն է, որպեսզի նպաստեն Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդին ինչ-որ պայմաններ թելադրեն»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն