- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Պետք է Հայաստանը լավագույնս ներկայացնել իրանական կողմին. Իրանի դեսպան

«Ինչ վերաբերում է Հայաստանի միջոցով Իրանի` ԵԱՏՄ շուկա մուտք գործելուն, ապա Իրանը ուսումնասիրում է այս ուղով միության շուկա մուտք գործելու դեպքում Իրանի շահերը: Մի քանի օր առաջ երկու խոշոր տնտեսական պատվիրակություններ էին գտնվում Հայաստանում: Նրանք եկել էին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ հստակեցնելու, թե Հայաստանի միջոցով վերոնշյալ շուկա մուտք գործելու դեպքում ինչպիսի հնարավորություններ կարող են բացվել Իրանի համար:
Կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի` ներգրավելով իրանական գործարարների, որպեսզի նման համագործակցություն ծավալելու հնարավորություն ստեղծվի:
Պետք է շեշտեմ, որ իրանական կողմը պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ գործարանների գործարկման, ինչպես նաեւ առեւտրային համալիրների շահագործման ոլորտներում: Պատրաստակամ է, սակայն, պետք է Հայաստանը լավագույնս ներկայացնել իրանական կողմին, որպեսզի գան ու այստեղ ներդրումներ կատարեն»,- հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: