Գլխավոր » Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Փետրվար 10, 2016թ. 01:30

«Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանին, անդրադառնալով պատժամիջոցների վերացումից հետո Իրանի և Վրաստանի հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Երկկողմ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև Իրան-Վրաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար առկա են լայն հնարավորություններ: Մասնավորապես երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը կնպաստի հարաբերությունների ընդլայնմանը»:

Շարունակելով խոսքը՝ Ռոհանին հավելել է. «Սևծովյան տարածաշրջանի երկրներին կապելու ճանապարհին Վրաստանը կարող է Իրանի համար տարանցիկ միջանցք դառնալ: Աշխարհագրական դիրքը, ինչպես նաև երկկողմ լայն հնարավորությունները բազմակողմ համագործակցություն ծավալելու համար լավ նախադրյալներ են ստեղծում»:

Վրաստանի վարչապետն էլ իր խոսքում, կարևորելով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն իրագործելու անհրաժեշտությունը, հավելել է. «Պայմանավորվածություններից մեկն էլ վերաբերում է վիզային ռեժիմի վերացմանը, որի իրականացումը կնպաստի տնտեսական և մշակութային կապերի խորացմանը: Վստահեցնում ենք, որ Վրաստանը պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը խորացնել բոլոր ոլորտներում»:
Գիորգի Կվիրիկաշվիլին, Հասան Ռոհանիին հրավիրել է այցելել Վրաստան, միևնույն ժամանակ տեղեկեցնելով, որ առաջիկայում ինքը կայցելի Իրան:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն