Գլխավոր » TOP, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռուսաստանին հարկադրել <<փափուկ ուժի>> կիրառումից անցնել վճռական գործողությունների. Լ. Շիրինյան

Փետրվար 9, 2016թ. 23:47
Լևոն Շիրինյան

Իրադարձությունների սրընթաց ընթացքը կարող է Ռուսաստանին հարկադրել <<փափուկ ուժի>> կիրառումից անցնել վճռական գործողությունների և հանգեցնի Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագրի չեղարկման: Չբացառելով այս անհավանական տարբերակի կիրառման հնարավորությունը` հարկադրված ենք նշելու հետևյալը. այդ պայմանագրի չեղարկումը փոխելու է ոչ միայն Թուրքիայի հետ իրավահարաբերությունների հիմքը, այլ նաև պայմանագրի ողջ ենթատեքստը:

Այդ դեպքում այն իր մեջ կընդգրկի Այսրկովկասի երեք պետություններն էլ` գեոստրատեգիական զարգացման հեռագնա լուսարձակումներով: Ռուսաստանը դրան կգնա, եթե Մերձավոր և Միջին Արևելքում նրա կենսական շահերը չբավարարվեն այնպես, ինչպես ինքն է հասկանում: Ուստի հայկական կողմը պարտավոր է ունենալ սեփական տեսակետ, որը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից և ունենա իրավաքաղաքական հենք:

Այդ հենքը 1920 թ. դեկտեմբերի 2-ի Հայաստան-Ռուսաստան պայմանագիրն է, որը հայտնի է նաև Երևանի պայմանագիր կամ Դրո-Լեգրան համաձայնություն անուններով: Վերջինս Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած միակ միջպետական պայմանագիրն է մինչև Անդրֆեդերացիայի ձևավորում, որը Ռուսաստանը ուխտադրժորեն չի կատարել:

Նկատի ունենալով մեր օրերի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության լայն ենթաշերտը և Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Այսրկովկասւոմ` ՀՀ-ն պետք է, որ հանդես գա 1920 թ. հիշյալ պայմանագրի 3-րդ կետից` որպես ելակետ:

Տվյալ կետն ասում է. <<Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության տարածքի մեջ անվիճելիորեն մտնում են` Երևանի նահանգը իր բոլոր գավառնեորվ, Կարսի մարզի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Գանձակ (Ելիզավետպոլ) նահանգի Զանգեզուր գավառը և Ղազախ գավառի մի մասը օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը>>:

Լևոն Շիրինյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն