Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Գրանտակերները աշխուժություն են դրսեւորում համասեռամոլության քարոզչության հարցում

Նոյեմբեր 3, 2015թ. 23:57
գրանտակեր

Վերջին շրջանում արևմտյան հովանավորությամբ ստեղծված գրանտակեր կազմակերպությունները, որոնք հատուկ մեր ազգային արժեքները քայքայելու և փոխարենը Արևմուտքի այլասերությունները տարածելու դիտավորություն ունեն, առանձնահատուկ աշխուժություն են ցուցաբերում համասեռամոլության քարոզչության, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու դեմ ակնհայտ ատնձգություններ ցուցաբերելու առումով: Հիմա էլ այդ ոհմակը հարձակվել է մեր պետական կրոնը հանդիսացող առաքելական հավատքի և դրա խոհեմ հետևորդների վրա` համարձակվելով պատնեշ ստեղծել եկեղեցու և հասարակության միջև և իր արատավոր կամքը թելադրել պետական հովանավորչությամբ իրականացվող հոգևոր քարոզչության գործում:

Դավաճանի և լրտեսի համբավ ձեռք բերած և դրսից սնվող հասարակական մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Կանանց Աջակցման Կենտրոնը, ՙՆոր Սերունդը՚, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ՙԼրագրողներ Հանուն Մարդու իրավունքների՚ կազմակերպութունը, Ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբը և այլն, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով քննադատում են Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարության պատրաստակամությունը հեռուստատեսությամբ հայ առաքելական եկեղեցու գործունեության լուսաբանմանն ու պատմությանը նվիրված հոգևոր հաղորդումներ հեռարձակելու հարցում:

Բանն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանն ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր Հանրային հեռուստաընկերությամբ կրոնական հաղորդուներ հեռարձակել՝ քաղաքացիների հոգևոր դաստիարակության, ինչպես նաև աղանդավորական կազմակերպությունների վարած ագրեսիվ քարոզչության դեմ պայքարելու նպատակով: Առաջարկը հավանության էր արժանացել խորհրդի նախագահի կողմից. ով պատասխանել էր, որ Հանրայինն ունի նման հնարավորություն, ուստի այդպիսի հաղորդումներն անպայման կընդգրվեն հեռուստաընկերության ծրագրերում:
Ի դեպ, առաջարկը հավանության էր արժանացել իշխող կուսակցության մի շարք պատգամավորների կողմից: Մասնավորապես ԱԺ հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատել էր, որ ժողովրդավարության քողի տակ բավականին գումարներ են մուտք գործում հանրապետություն, որոնք օգտագործվում են մեր ազգային արժեքները ոչնչացնելու, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին քանդելու նպատակով: Պատգամավորը վստահություն էր հայտնել, որ այդ ազգակործան դավադրությունը կանխելու հարցում շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը:

Պատգամավորների ազգային դիրքորոշումն, ինչպես երևում է, դուր չի եկել այդ ազգայինի դեմ մոլի պայքար մղող ՙհակահասարակական՚ կազմակերպություններին, և նրանք հանդես են եկել նրանց դիրքորոշումը դատափետող նախաձեռնությամբ` դրանով իսկ ի ցույց դնելով իրենց իրական նկրտումները: Ի վերջո զարմանալի է, թե ինչու են այդ հասարակական կազմակերպությունները վրդովվել, քանի որ խոսք է գնացել միայն կրոնական կազմակերպությունների քարոզչությունից պաշտպանվելու մասին: Ասել է թե նրանք բոլորն էլ նույն հողից են ծլել: Եվ եղբայրակից կազմակերպությունների գործունեությունը մեր հասարակութան համար վտանգավոր համարելն ու նրանց առողջ հոգևոր քարոզչությամբ հակադարձելու առաջարկները նշյալ ՀԿ-ների ինքնասիրությունը վիրավորվել և նրանք հայտարարության մեջ միով բանիվ աղաղակել են, որ անընդունելի են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերը կրոնական նպատակներով օգտագործելը: Ինչպես նաև դատապարտել են ՙՀայաստանի կրոնական կազմակերպություններին ազգի թշնամի հայտարարելու հիշյալ պաշտոնյաների հայտարարությունները՚:

Ավելի հեռուն գնալով` ՀԿ-ներն անգամ սպառնացել են աղանդների դեմ հանդես եկողներին քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը սահմանում է` ՙԱզգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՚ համարվում է քրեական հանցագործություն և դրա համար նախատեսված են պատիժներ:
Անկասկած, ոտքուձեռք ընկած այս ՀԿ-ների ոչ թե ինքնասիրությունն է վիրավորվել, քանի որ չի կարող ազգային արժանապատվությունը, սեփական զավակների ապագան վաճառած որևէ մեկն ինքնասիրություն ունենալ, այլ հավանաբար նրանց վրդովվեցրել է իրենց վերջնական նպատակների իրագործման համար իրական վտանգների ի հայտ գալու հավանականությունը: Չէ՞ որ մեր ժողովուրդը ճշմարիտ խոսք ու քարոզչություն լսելով` հեշտությամբ կարող է դարձի գալ, եթե տրվել է որևէ աղանդի: Նման դեպքերը բազմաթիվ են, և հոգևորականներն իրենք են փաստում աղանդներից մարդկանց դեպի առաքելական եկեղեցի վերադարձի և սեփական մոլորության խոստովանության մասին: Եվ հիմա հեռուստատեսությամբ լսելով բարոյական քարոզներ ու աստվածաշնչյան չաղավաղված ճշմարտություններ` հասարակությունը կարող է աղանդների դեմ հզոր իմունիտետ ձեռք բերել, ինչն ամենևին ձեռնտու չէ գրանտալափներին: Իրենց պայքարի անարդյունավետությունը տեսնելով` նրանց ֆինանսավորող կառույցները կարող են զրկել ապրուստի միակ միջոցից: Ինչո՞վ պետք է նրանք այդ դեպում զբաղվեն, եթե արդեն հասցրել ենյ արատավորել իրենց անունը որպես հակազգային, հայադավ մարդ:

Իսկ այդ հասարակական կազմակերպութունների ապազգային գործունեության մեջ վաղուց ենք համոզվել, ինչպես նաև հասկացել, որ այդ ՀԿ-ներն ակնհայտ դրսից պատվեր են կատարում` ի վնաս հայկական պետականության և ազգայինի: Դա անվիճելի է` ապացուցված բազմաթիվ փաստերով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով լավ ուսումնասիրել է գրանտների հույսով ապրող ՀԿ-ների բուն գործունեությունը Հայաստանում, լավ գիտի, թե դրանք ինչ պատվերներ են կատարում և որ այդ պատվերներն ամենևին մեր պետականության ու ժողովրդի շահերից չի բխում` որքան էլ դրանք ժողովրդավարության քողի ներքո են մատուցվում: ՙԱկնհայտ է, որ այդ մարդիկ պատվերներ են կատարում՝ հսկայական գումարների դիմաց: Օրինակները բազմաթիվ են: Դիցուք` ՙՍորոսի հիմնադրամը՚, որը նույն ՙԲաց հասարակության ինստիտուտն՚ է, ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, ինչպես նաև Նորվեգիայի և Հոլանդիայի կառավարություններից: Այն դրամաշնորհներով հիմնականում ֆինանսավորում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների: Սակայն գաղտնիք չէ, որ իբրև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ ՀԿ-ներից եթե ոչ բոլորը, ապա, մեծամասնությունը տարիներ շարունակ զբաղվում են համասեռամոլության, գենդերի, մանուկների այլասերության ու կեղծ կրոնական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ` նպատակ ունենալով այլասերել հասարակությունը և ոչնչացնել որպես ազգային, ժողովրդական միավորում:

Ես բազմիցս այդպիսի կազմակերծությունների գործունեությունը վերահսկելու մասին նախազգուշացրել, հորդորել եմ արդարադատության նախարարությանը` ՀԿ-ների ֆինանսական աղբյուրները թափանցիկ դարձնելու միջոցով: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն արդեն նման հնարավորություն ընձեռքում է: Սակայն նախորդ նախարարներին իմ դիմում-հորդորը որևէ արդյունք չտվեց: Հույս ունեմ, որ նոր նախարարն ականջալուր կլինի դրան և օրենքի պահանջով կապահովի հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը: Այդ ժամանակ ակնհայտ կլինի, թե որ կազմակերպությունն ինչքան գումար է ստացել, որտեղից, ի՞նչ գրանտային ծրագրերով և ի՞նչ նպատաներով է ծախսել այդ գումարները: Բայց անգամ օրենքի կիրառության բացակայության պայմաներում շատ ՀԿ-ների գործունեությունը ջրի երես է դուրս գալիս: Օրինակ, Սաքունցի նման բացասական երևույթը հայտնի է, որ վերջին երեք տարվա ընթացքում մինչև 500 հազար դոլար դրամաշնորհ է ստացել և այն հատկացրել է մի շարք աղանդավորական և արվամոլություն քարոզող կազմակերպությունների: Ընդորում դրամաշնորհները տրամադրվել են ՙՍորոսի հիմնադրամի՚ կողմից: Նաև այդ տեղեկատվության շնորհիվ այլևս պարզ է, թե Սաքունցի կազմակերպությունն ինչով է զբաղվում, ուստի նրան վերահսկելն ավելի հեշտ է դառնում: Բայց դեռ որքան նման գրանտներ են մտնում Հայաստան, որոնք չեն բացահայտվել: Մինչդեռ մենք պետք է այդ վտանգավոր վարակը վերացնենք Հայաստանից, օտար երկրների լրտեսները պետք է բացահայտվեն և դուրս մղվեն հասարակական կյանքից՚,- ասում է պատգամավորը:

Ըստ նրա` ՀԿ-ների ֆինանսական միջոցների թափանցիկությունը հնարավորություն կտա հասկանալ այդ կառույցներից որն ինչով է զբաղված և դրանց առանձին կարգավիճակ կտրվի, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ով է ֆինանսավորվում դրսից և ում պատվերն է կատարում ու հեռու մնա դրանցից: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել օտար դրամաշնորհներով սնվող լրատվամիջոցների նկատմամբ:
Դեռ 2012թ. Հայկ Բաբուխանյանը հանդես գալով ԱԺ-ում` առաջարկել էր օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենսդրություն ստեղծել, որը կվերաբերի նաև այն հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, որոնք սնվում են արտասահմանյան փողերով և բնականաբար ծառայում նրանց շահերին: Օրենքը հնարավորություն կտար սահմանափակել նման կազմակերպությունների ազատ գործունեությունը` պետությանն ու ժողովրդին չվնասելու մտահոգությամբ. ՙՄենք գերդեմոկրատական երկիր ենք, հասկանում եմ, բայց նման լրտեսների գործունեությունն արդեն հարվածում է մեր ազգային անվտանգությանը: Ուստի այդպիսի օրենսդրության ստեղծումն այսօր էլ հրամայական է՚:

Մեր այն մտահոգությանը, որ ոչ միայն օրենսդրություն չի ստեղծվում, այլ սահմանադրության նախագծում աղանդներին քարոզչություն իրականացնելու լայն հնարավորություններ են տրվել, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց, որ ինքն էլ է անհանգստացած այդ դրույթով: Սակայն դա է թելադրում սահմանադրության նախագծով ամրագրված խղճի ազատությունը: Պատգամավորը նախագծի քննարկումների ժամանակ առաջարկել է Սահմանադրությամբ օտարերկրյա քաղաքացիներին կամ նրանց միջնորդ կազմակերպություններին արգելել մեր երկրում կրոնական քարոզչություն իրականացնել: Խոսքն իհարկե վերաբերում է ոչ թե կանոնավոր և ազգային փոքրամասնությունների եկեղեցիներին, այլ աղանդավորական ՙգաստրալյորներին՚: Սակայն իր առաջարկը Սահմանադրութան նախագծում չամրագրվեց: Փոխարենը պատգամավորը հույս ունի, որ դա հնարավոր կլինի անել կրոնական կազմակերպութունների մասին օրենքում:

Անդրադառնալով ՀԿ-ների սպառնալիքին, թե աղանդների դեմ հակաքարոզչությունը դատապարտելի է քրեական օրենսգրքի` ՙԱզգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին՚ 226-րդ հոդվածով` Հայկ Բաբուխանյանն այն ծիծաղելի համարեց, քանի որ կրոնական կազմակերպությունները, աղանդները չեն կարող կրոն համարվել, ուստի կրոնական թշնամանք հարուցելու մասին խոսք չի կարող լինել: Դրանք ընդամենը բուն կրոնից շեղված ուղղություններ են, ուստի քրեական օրենսգիրքը հոդվածը նման դեպքերի համար չի նախատեսել: Բացի դա, ռաքելական եկեղեցին լիովին իրավասու է դատապարտել աղանդների գործունեությունը, եթե այն վնասում է մեր երկրի կրոնական ամբողջությանը, պետական եկեղեցուն: Իսկ եկեղեցու հովանու ներքո նման իրավասություն ունեն նաև առաքելական եկեղեցու հետևորդները: Այդուհանդերձ քննադատությունը չի նշանակում թշնամանք սերմանել: ՙԴատապարտել դեռ չի նշանակում մարդկանց ագրեսիայի մղել, պարտադրել, որ գնդակահարեն, կախաղան հանեն աղանդավորներին,- ասում է Հայկ Բաբուխանյանը:- Պարզապես նրանք հորդորում են զերծ մնալ մոլորություններից և ուրիշներին մոլորության մղելուց: Իսկ աղանդների մեջ ներքաշվածներն իրենց իրավունք են վերապահում մոտենալ մեր քաղաքացիներին, անգամ այցելել նրանց տները և վարկաբեկելով առաքելական եկեղեցին,վիրավորելով նրանց կրոնական հայացքները ` մարդկանց շեղել պետական հավատքից ու ներքաշել իրենց շարքերը:

Դա արդեն մարդու իրավունքների ոտնահարում է, քանի որ մարդը կամավոր չի տրվում նրանց քարոզչություններին, դա նրանց պարտադրվում է` հոգեկան բռնությամբ կրոնական գաղափաները փոխելու միջոցով: Այս դեպքում իսկապես գործ ունենք քրեական հանցանքի հետ: Եթե մենք դատապարտում ենք կրոնական ինչ-որ փոքրամասնությունների գործունեությունը, և դա նրանց կողմից կրոնական թշնամանքի սերմանում է համարվում, այդ դեպքում ինչպե՞ս կբնորոշեն բնակչության 99 տոկոսի դավանած կրոնական հավատամքի նկատմամբ անպատժելի հարձակումը: Իմ դիտանկյունից հենց դա է թշնամանքի սերմանում պետական եկեղեցու նկատմամբ` դրա սպասավորներին ամեն կերպ վարկաբեկելու փորձեր անելու և մարդկանց մեջ եկեղեցու նկատմմաբ ատելություն ներշնչելու միջոցով՚:
Պատգամավորը ողջունում է հեռուստատեսությամբ և հատկապես Հանրային հեռուստաալիքով կրոնական հաղորդումների հեռարձակման գաղափարը, որն ըստ նրա ազգային գաղափար է և որևէ կրոնական ուղղության նկատմամբ բացասական երանգ չի պարունակում: Իսկ ՀԿ-ների նման վերաբերմունքն առավելևս պետք է ստիպի, որ հոգևոր հաղորդումները հնարավորինս շուտ նախաձեռնվեն ու պարբերական լինեն:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն