Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Գերմանիայի դեսպանությունը իրավունք ո՞ւնի Հայաստանում աջակցելու և ֆինանսավորելու միասեռականներին. քննարկում

Հունիս 13, 2015թ. 21:13
Հայք

<Նոր գրոհ` ի պաշտպանություն միասեռականների. Գերմանիայի դեսպանությունը իրավունք ո՞ւնի Հայաստանում աջակցելու և ֆինանսավորելու միասեռականներին: Այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել <ՀԱՅՔ> կենտրոնը:

Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի դեսպանությունը «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ 30 հազար եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել, որն ուղղված է Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությանը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ իր երկրում այդ 30 000-ը կամ այդ 30 արծաթը նվիրել այնտեղի գեյերին

Մի քանի օր առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ 30 հազար եվրո արժողության պայմանագիր է կնքել` ուղղված ՀՀ-ում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությանը: Նույն ընթացքում Հայաստանում նորից ակտիվանում են արևմտյան դրամաշնորհներով սնվող որոշ կառույցների ղեկավարներ, որոնք փորձում են հերքել, այսպես կոչված, «գենդերային» օրենքի վտանգները:

Այս կապակցությամբ «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց.

«Այս թեման արդեն որերորդ տարին է, քննարկվում է, և մենք ինչ-որ մի նոր փաստի առաջ ենք կանգնում: Ես առաջինը ուզում եմ շեշտել` ոչ ոք այդ փոքրամասնությանը չի խանգարում իրենց գործը կատարել… Բայց նրանք անընդհատ ուզում են ավելին, ավելին, ավելին: Օրենքի հետ կապված ուղղակի երկու խոսքով ասեմ. մենք հասանք նրան, որ Ազգային ժողովում մեզ խոստացան, թե կառավարությունը կներկայացնի փոփոխությունները գենդերի մասին այդ օրենքում: Առ այսօր այդ փոփոխությունները չեն ուղարկվել Ազգային ժողով կառավարությունից: Ինչո՞ւ, որովհետև մենք պնդում էինք, որ բոլոր այդ տերմինները փոխարինվեն տղամարդու և կնոջ հավասար իրքավունքների վերաբերյալ ձևակերպմամբ… Իրենք համառորեն չեն ուզում, որ «տղամարդ և կին» ձևակերպումը լինի: Հետևությունները ձեզ եմ թողնում…»:

Ընդգծենք, որ այս առումով այլ հետևություն չի կարող լինել, բացի նրանից, որ գենդերը սոսկ տղամարդ և կին չի նշանակում, և գենդերային օրենքի բուն նպատակն էլ կնոջ և տղամարդու իրավահավասարության ապահովումը չէ:

Պատասխանելով հարցին, թե Գերմանիայի դեսպանությունն իրավունք ունե՞ր մեր երկրում ֆինանսավորել ինչ-որ ՀԿ-ի, որպեսզի վերջինս իրականացնի այդպիսի գործունեություն, ՀԴԿ նախագահը ասաց.

«Իրավունք ուներ, բայց ես կուզեի, որ պարոն դեսպանն այդպիսի հոգատարություն աներ ավանդական երիտասարդ ընտանիքների նկատմամբ, այսինքն` այդ 30 000 եվրոն տրամադրեր այն ընտանիքներին, որոնք երեխա են ունեցել և չունեն իրենց համապատասխան բնակարան, չունեն իրենց համապատասխան իրավունքների պաշտպանություն և այլն: Ինչո՞ւ չեն անում… Ի՞նչ կարծիքի եք, օրինակ, ինչո՞ւ այդ հարցն այդպես չի դրվում իրենց մոտ, ինչո՞ւ հենց այդ սեռամոլներին պետք է տալ»:

Արամ Սարգսյանի հավաստմամբ, այդ այլասերվածներն այստեղ ուզում են իրենց տեղն ունենան` այն դեպքում, երբ որոշ հասարակական ուժերի և Երևանի քաղաքապետարանի ջանքերով Մանկական զբոսայգին հազիվ ազատվեց նրանցից, ուզում են շքերթներ անել, ուզում են այլասերվածության քարքզչությամբ զբաղվել և Հայաստանում օգտագործել բոլոր, բոլոր հնարավորությունները…

«Սա ուղղակի լայնածավալ հարձակում է հայկական ավանդույթների, ընտանիքի և, ընդհանրապես, մեր ամբողջ արժեհամակարգի վրա, միայն այս հարցը չէ,- ասաց ՀԴԿ առաջնորդը:- Նույն Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ իր երկրում այդ 30 000-ը կամ այդ 30 արծաթը նվիրել այնտեղի գեյերին, թող նրանք այնտեղ իրենցով զբաղվեին, ի՞նչ գործ ունի նա մեր երկրում այդպիսի գործունեությամբ զբաղվելու: Եթե այդքան մտահոգված են, թող գնան իրենց երկրում զարգացնեն ինչքան ուզում են, մեր երկրում դրա կարիքը չկա»:

Հիշյալ կենտրոնի հյուրի հավաստմամբ, առաջիկայում ԱԺ է ներկայացվելու երկու օրենքի նախագիծ, որոնք վերաբերվում են յուվենալ արդարադատությանը և խտրականության դեմ պայքարին:

«Հասկանո՞ւմ եք,- շարունակեց ՀԴԿ նախագահը,- փող են տալիս, որպեսզի դուք օրենք ընդունեք, եկեք հասկանանք այդ տրամաբանությունը… Այդ ի՞նչ շահագրգռվածություն ունեք, որ ուզում եք անպայման այդ օրենքներն ընդունվեն Հայաստանում: Ինչո՞ւ չեք փողը տալիս Հայաստանում տնտեսության զարգացման համար, ինչո՞ւ եք փող տալիս, որպեսզի յուվենալ արդարադատության մասին օրենքն ընդունվի Հայաստանում, ինչո՞ւ եք փող տվել, որ գենդերի մասին օրենքն ընդունվի, ինչո՞ւ եք հիմա ուզում, որ խտրականության դեմ օրենքն ընդունվի, ինչո՞ւմն է բանը, այդպես մտածում եք մեր բարոյական առողջության մասի՞ն… Այնպես որ, այստեղ հստակ ծրագիր է իրականացվում, և մենք դա պետք է հասկանանք, պետք է իմանանք, որ, իրոք, մենք որոշ շրջանակների շատ ենք խանգարում: Այո, Հայաստանը պետք է հայաթափվի, և Հայաստանում պետք է շատ ավելի քիչ լինեն հայերը»:

Ըստ Արամ Սարգսյանի, դրան է նպատակաուղղված նաև ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, պետական այսպիսի ահռելի պարտքի կուտակումը և այլն, և այլն:

Արթուր Հովհաննիսյան
Nyut.am

Սա լայնածավալ հարձակում է հայկական ավանդույթների վրա. Արամ Սարգսյանը՝ նույնասեռականների քարոզչության մասին

Ոչ ոք այդ փոքրամասնությանը չի խանգարում իր գործն անել, սակայն դրանք ավելին են ուզում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Գերմանիայի դեսպանատան միջոցով՝«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության 30 հազար եվրո տրամադրելուն՝ Հայաստանում լեսբուհիների և նույնասեռականների իրավունքներն ամրապնդելու համար:

«Կուզեի, որ պարոն դեսպանը այդպիսի հոգատարություն ցուցաբերեր երիտասարդ ավանդական ընտանիքների նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ նրանք ուզում են, որ Հայաստանում նույնասեռականների քարոզչությամբ զբաղվել: «Սա լայնածավալ հարձակում է հայկական ադաթների, ընդհանրապես ամբողջ ավանդույթների վրա: Գերմանիայի դեսպանը բարի լիներ այդ 30 հազարը կամ արծաթը նվիրեր այնտեղի գեյերին, եթե այդքան մտահոգված են, թող գնան իրենց երկրում զարգացնեն»,- ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչ շահագրգռվածություն ունի դեսպանատունը, որ ուզում է այդ օրենքն ընդունվի Հայաստանում, և ինչու փող չեք տալիս, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա:

Նա նկատեց, որ գնալով Արևմուտքի կողմից այդ հովանավորչությունը մեծանում է և ուղղորդված քաղաքականություն է իրականացվում:

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը նկատեց, որ մենք չունենք ներքին անվտանգության օրենք, որը կվերահսկի, անհրաժեշտության դեպքում կարգելի կամ կսահմանափակի արտաքին դրամական հոսքերը: «Մենք փորձում ենք ներկայացնել նման օրենսդրական նախաձեռնություններ»,- ասաց նա և նշեց, որ այդ 30 հազար եվրոն ընդամենը մեկ կաթիլ է ծովի մեջ և մենք գործ ունենք այդպիսի միլիոնավոր գումարների հետ:

Ըստ նրա՝ նման օրենքների նպատակը հայաթափման ծրագիր իրականացնելն է, որի արդյունքում ոչ թե մարդասիրական խնդիր է լուծվում, այլ աշխարհաքաղաքական:

Նա կոչ արեց հանրությանը՝ անհարգալից վերաբերմունք դրսևորել այն անձանց նկատմամբ, որոնք կոչ են անում անուղղակիորեն անտեսել հայկական ավանդույթները: «Անտեսվում են ժողովրդի պահանջները, հոգևոր արժեհամակարգը»,- ասաց նա:
Tert.am

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ. «ՀԱՅ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԵՎ…»

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների աջակցությանը, որը կատարվում է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում բնական աճը չապահովելու համար: «Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:
Արման Բոշյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԼԳԲՏ համայնքը Թուրքիայի ԼԳԲՏ համայնքի հետ է համագործակցում, ավելին` նախորդ տարի անգամ ԼԳԲՏ համայնքը կոչ էր անում ներել թուրքերին, մոռանալ ցեղասպանությունը:
Արման Բոշյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ կայացրեց մի որոշում, ըստ որի`գենդերային օրենքը վտանգավոր է: «Գենդերը կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ: Բայց մինչ օրս կառավարությունը գենդերի մասին օրենքի փոփոխված տարբերակը չի ուղարկել ԱԺ»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:
Սեպտեմբերին Հայաստանում, Արման Բոշյանի խոսքով, պատրաստվում են ընդունել օրենք, որն օրինականացնում է ընտանիքի նոր բանաձեւը` երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք: Ընդ որում` երեխաներին, որպես խանգարող հանգամանք, կարող են հեռացնել: «Եվրախորհուրդը հրապարակել է բանաձեւ, որտեղ այս օրենքից բխող երեւույթները` երեխաներին խլելը, համարել է վտանգավոր ու սխալ: Սա եղել է ընդդեմ յուվենալ արդարդատության համաեվրոպական կոալիցիայի աշխատանքի շնորհիվ, որի անդամ ենք նաեւ մենք»,- եզրափակեց պրն Բոշյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
iravunk.am

Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին. Ա. Սարգսյան

«Միասեռականներին ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել, չի պախարակում, ոչ էլ դատափետել են, բայց անընդհատ ուզում են ավելին, ավելին, քարոզչությամբ զբաղել, պառադներ անել: Լայնածավալ հարձակում է հայկական ադաթների, ավանդույթների, մեր արժեհամակարագի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մասնավորապես ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության կողմից միասեռականներին աջակցելու, ֆինանսավորելու հարցից:

Ըստ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան պաշտոնական կայքի, Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքել է պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:

«Եթե պարոն դեսպանն այդքան հոգատար է, թող այդ գումարը տրամադրեր ավանդական երիտասարդ ընտանիքներին, ովքեր, օրինակ, բնակարանի խնդիրներ ունեն: Ինչո՞ւ չեն անում: Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին: Ի՞նչ գործ ունի մեր երկրի հետ: Թող գնան իրենց երկրում զարգացնեն, մեր երկրում դրա կարիքը չկա»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ նրա, հստակ ծրագիր է իրականացվում, գումար են տալիս իշխանություններին, որպեսզի ընդունեն օրենքներ՝ գենդերի, յուվենալ արդարադատության, խտրականության դեմ:

Ասուլիսին ներկա «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանի խոսքով, Հայաստանում որևէ օրենք չկա, որ արգելի կամ հստակ վերահսկի այլ երկրներից գումարների հոսքերը ՀՀ, որոնք, իբր, ուղղված են քաղաքացիական հասարակության աջակցությանը, մարդու իրավունքներին:

«Պատճառն այն է, որ եթե նման օրենքներ ընդունեն, խնդիրներ կունենան Արևմուտքից գումարներ ստանալու հետ»,-ասաց նա:

Ա. Բոշյանը նշեց, որ ոչ միայն Գերմանիայի դեսպանատունն է նման գործունեությամբ զբաղվում, այլ դեսպանատներ ևս. «Գերմանիայի տված 30 հազար եվրոն մի կաթիլն է ընդամենը: Խոսքը միլիոնների մասին է: Կոչ եմ անում հանրությանը, օգտվելով սահմանադրական իրավունքից, անտեսել մեր ավանդույթներն անտեսող, անհարգալից վերաբերմունք ցուցաբերող այն մարմիններին, դեսպանատներին, դեսպաններին, ովքեր կոչ են անում քայքայել մեր ավանդույթները, մեր հոգևոր արժեհամակարգը: Խտրականության է ենթարկվում բնակչության մեծամասնությունը, իսկ այդ փոքրամասնություններին մեզ մոտ չեն նեղում»:

Ա. Բոշյանի խոսքով, այս ամենի նպատակն այն է, որ ժամանակի ընթացքում Հայաստանը բնական ձևով դատարկվի. «Գերմանիան մահանալու վրա է, դեմոգրաֆիկ կատաստրոֆայի շեմին է, ծնելիության գործակիցը շատ ցածր է: Այն տեխնոլոգիաները, որոնք ԱՄՆ-ն է կիրառել Գերմանիայում՝ տիրանալու Գերմանիային, հիմա Գերմանիան է այդ տեխնոլոգիաներն արտահանում այլ երկրներ, նաև Ռուսաստան: Ռուսաստանը կարողացավ պաշտպանվել, իսկ մենք՝ ոչ, քանի որ ամեն ինչ մեզ մոտ կամավորականներն են անում, պետական որևէ մոտեցում չկա»:

Պատասխանելով հարցին, թե Արևմուտքի ինչի՞ն է պետք Հայաստանն առանց հայերի, Ա. Բոշյանն ասաց. «Հայաստանը ստրատեգիկ տարածք է՝ ռազմական, աշխարհաքաղաքական մեր դիրքը, դերը շատ մեծ է: Հայաստանի տարածքը շատ հարմար է Ռուսաստանի վրա հարձակումներ կատարելու համար: Վրաստանում այլ ծրագիր է իրագործվում, իսկ Հայաստանում կստեղծվի աշխարհաքաղաքական այնպիսի միջավայր, որը թույլ կտա Ռուսաստանի վրա կազմակերպել զանազան հարձակումներ»:

Ա. Սարգսյանն էլ ասաց, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ նպաստում են Արևմուտքի այդ քաղաքականությանը. «Իհարկե, Հայաստանն ամբողջությամբ չի դատարկվի, կմնան որոշակի քանակությամբ մարդիկ, ովքեր կլինեն վերահսկելի»:

Նման պայմաններում, ըստ քաղաքական գործչի, Հայաստանի իշխանությունների ամենաառաջնային խնդիրը պետք է լինի՝ կանխել արտագաղթը:

Աղբյուր` Panorama.am

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` «ԳԵՅԵՐԻՆ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»

Երևանում Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:
Խայտառակ այս որոշումն անընդունելի են համարում Հայաստանի դեմոկրակատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Արման Բոշյանը:
Ինչո՞ւ Գերմանիայի դեսպանատունը չի աջակցում ավանդական ընտանիքներին` հռետորական հարց է հնչեցնում Արամ Սարգսյանը: «Մենք հազիվ ազատեցինք ու մաքրեցինք Կոմայգին սեռական փոքրամասնություններից: Ի վերջո,ոչ ոք այդ փոքրամասնություններին չի խանգարում իրենց գործը կատարել, բայց նրանք անընդհատ ավելին են ուզում»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Գերմանիայի դեսպանի որոշումը, ըստ դեմկուսի ղեկավարի» լայնածավալ հարձակում է հայկական ընտանիքի, ադաթների ու արժեահամակարգի վրա: Արամ Սարգսյանը կոչ է անում դեսպանին այդ 30.000 եվրոն տրամարդել Գերմանիայի սեռական փոքրամասնություններին` «էնտեղի գեյերին»:
Բացի դեսպանի այս որոշումից` բանախոսին մտահոգում է նաեւ առաջիկայում խորհրդարան բերվելիք երկու`յուվենալ արդարադատության եւ խտրականության դեմ օրինագծերի մասին: «Սա հստակ ծրագիր է. ցանկանում են հայաթափել Հայաստանը»,- վստահ է քաղաքական գործիչը:
Ասուլիսի մյուս բանախոս, համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ Արման Բոշյանը ասաց, որ Գերմանիայի դեսպանատունն իրավունք ունի նման գործունեություն ծավալել Հայաստանում եւ միասեռականների համար գումաներ տրամադրել. «Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, այլ որևէ օրենք չկա, որ արգելի դեսպանատանը գումար տրամադրել միասեռականների համար, ավելին` նույն բանը կարող է անել Ադրբեջանը կամ Թուրքիան: Այսինքն` որևէ օրենք չկա, որը վերահսկի դրսից եկող գումարները, որոնք իրականում մեր ազգային անվտանգության դեմ են»:
Ըստ Բոշյանի`եթե Հայաստանն ընդունի օրենք, որը կվերահսկի դրսից եկող գումարները, մեր պետությունը խնդիրներ կունենա Արեւմուտքի հետ, որը Հայաստանին այլեւս ֆինանսապես չի աջակցի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
iravink.am

Գերմանիայի դեսպանը թող գումարները իր երկրի գեյերին տա, ի՞նչ գործ ունեն մեր երկրի հետ. Արամ Սարգսյան

Ոչ ոք այդ փոքրամասնություններին չի խանգարում իրենց գործը կատարել, ոչ մեկը նրանց չի դատափետում, բայց նրանք անընդհատ ավելին են ուզում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք պետք է հուսանք, որ փոփոխության կենթարկվի Գենդերի մասին օրենքը, սակայն մինչև այսօր այդ փոփոխությունները կառավարությունը չի կատարել: Ինչ վերաբերում է Գերմանիայի դեսպանատան գումարներին, ապա ես դեսպանին կոչ կանեի, որ այդ գումարը ուղղվեր երիտասարդ ավանդապաշտ ընտանիքներին: Ինչո՞ւ են այդ գումարը այդ սեռապաշտներին տալիս: Նրանք ուզում են իրենց տեղը ունենան, ուզում են պարադներ անեն, քարոզչությամբ զբաղվեն, սա լայնածավալ հարձակում է հայկական ադաթների և արժեհամակարգի վրա: Թող նույն Գերմանիայի դեսպանը բարի լիներ այդ գումարը նվեր տար էնտեղի գեյերին, ի՞նչ գործ ունի նա մեր երկրում այդպիսի գործունեությամբ զբաղվելու: Ինչքան ուզում են, թող իրենց երկրում զբաղվեն, ոչ մեկ մեր երկրի հետ գործ չունի: Ինչո՞ւ գումարներ չեն տալիս, որ մեր տնտեսությունը զարգանա, այստեղ ծրագիր է իրականացվում, մենք ինչ-որ շրջանակների խանգարում ենք: Ինչ-որ մարդիկ ուզում են, որ Հայաստանը հայաթափվի»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանատունը պատրաստվում է հայաստանյան ՀԿ-ներից մեկին 30 հազար եվրո տրամարդել միասեռականների իրավունքների պաշտպանության համար: 

Ասուլիսի մյուս բանախոս Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ Արման Բոշյանը ասաց, որ Գերմանիայի դեսպանատունն իրավունք ունի նման գործունեություն ծավալել Հայաստանում և միասեռականների համար գումաներ տրամադրել. «Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, այլ որևէ օրենք չկա, որ արգելի դեսպանատանը գումար տրամադրել միասեռականների համար, ավելին` նույն բանը կարող է անել Ադրբեջանը կամ Թուրքիան, այսինքն` որևէ օրենք, որը վերահսկի արտաքին գումարները, որոնք առաջին հայացքից երկրի բարօրությանն են ուղղված, բայց իրականում Ազգային անվտանգության դեմ են, չկա: Եթե մենք նման օրենք ընդունենք, մենք խնդիրներ կունենանք արտաքին գրանտներից»,- ասաց Բոշյանը և հավելեց, որ այդ գումարների հիմնական նպատակը Հայաստանում այլասերվածության տարածումն է և հայաթափության խթանումը:

news-book.am

«Գեյերին գումար տրամադրելը հայաթափման ծրագրի մի մասն է»

«Որևէ օրենք չկա, որը պետք է վերահսկի Հայաստան եկող արտաքին գումարային հոսքերը, որոնք ուղղված են իբր քաղաքացիական հասարակությունը զարգացնելուն կամ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ բոլորը ուղղված է մեր ներքին ազգային անվտանգությանը»,-շեշտում է «Համահայկական ծնողական կոմիտե» հիմնադրամի անդամ Արման Բոշյանը՝ խոսելով Գերմանիայի դեսպանատան կողմից «Նոր սերունդ» ՀԿ-ին տրամադրված 30.000 եվրոյի մասին, որը ուղղվելու է Հայաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանը։

Արման Բոշյանը շեշտում է, որ դա կանխամտածված ծրագիր է ՝ Հայաստանը հայաթափելու համար։ Այս համատեքստում բանախոսը հիշեցնում է Ռուսաստան–Արևմուտք հակամարտությունը՝ նկատելով, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում, որը հիանալի պլացդարմ կարող է հանդիսանալ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար։

«Հայաստանը նրանց պետք է առանց հայերի։ Այս բոլոր ծրագրերը, այդ թվում նաև աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը, որ իրականացվում է այստեղ դրսից եկող գումարներով, դրանք բոլորը միտված են հայաթափմանը, ծնելիության նվազմանը և մեր բնակչության այլասերմանը։Անտեսվում է մեր երկի հոգևոր արժեհամակարգը։ Մենք միանգամից կառչում ենք այդ 30.000 եվրոյից, սակայն դա ընդամենը մի կաթիլ է օվկիանոսից։ Սեռական այդ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ, նրանք Հայաստանում որևէ նեղություն չեն էլ կրում»,- շեշտում է պարոն Բոշյանը։

Վերջինս նկատում է, որ Ռուսաստանում աղանդավորական խմբավորումների գործունեությունը օրենքով արգելված է, քանի որ նրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, իսկ մեզ մոտ մտածում են, թե ինչպես անել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին չխանգարի նրանց, քանի որ չենք ուզում գրանտներից զրկվել։ Ըստ Արման Բոշյանի՝ Հայաստանում նման ծրագրեր կարող են իրականացնել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ չկա գրանտները վերահսկելու օրենք, իսկ նման պարագայում մեր արտաքին թշնամու համար ևս ձեռնտու է հայաթափման ծրագիրը՝ որևէ խոչընդոտ չկա։

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համակարծիք է, որ նման ծրագրերը ուղղակիորեն սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։Նրա խոսքերով՝ ոչ մեկը չի խանգարում համասեռամոլներին այստեղ իրենց գործն անել, բայց նրանք գնալով ավելին են ուզում։

«Գերմանիայի դեսպանին ես կոչ կանեի նման գումարներն ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք Հայաստանում քիչ չեն, այլ ոչ թե լեսբուհիների կամ գեյերի գործունեությունը խթանելուն։ Թող Գերմանիայի դեսպանը գնա իր երկրի գեյերին հովանավորի, եթե այդչափ մտահոգված է նրանց խնդիրներով, կամ այդ գումարները տրամադրի տնտեսության զարգացմանը, ոչ թե երիտասարդների այլասերմանը։ Սա լայնածավալ հարձակում է մեր ադաթների ու ավանդույթների վրա»,-շեշտում է պարոն Սարգսյանը՝ հավելելով, որ սա կոնկրետ ուղղորդված ծրագիր է։

a1plus.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն