Գլխավոր » WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների›› բանաձևը մեր հուսալի բանալիներից մեկն է

Դեկտեմբեր 14, 2010թ. 09:20

11111111Զեկույցն ընթերցվել է Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ օրերս` նոյեմբերի 27-28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Հարգելի բարեկամնե՛ր, ես ողջունում եմ ներկաներին և բոլորիս մաղթում կորով ու կամք` Արևմտյան Հայաստանի կայացման հարցում մեր նպատակին հասցնելու համար:

Այսօր Հայաստան աշխարհի շուրջ ձևավորված ոչ նպաստավոր միջազգային կարծիքը ստեղծվել է` մի կողմից աշխարհասփյուռ հայության ո՛չ նպատակասլաց աշխատանքի, մյուս կողմից` միջազգային կառույցների մերժողական, ինչպես նաև, պարտադրված սպասողական և ո՛չ հայանպաստ գործողությունների արդյունքում: Հայ ժողովրդի իրավունքներն այսօր բաժանված են վեց մասի՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Ջավախք, Արևմտյան Հայաստան, Նախիջևան և Սփյուռք:

Հայ ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանությունը ամրագրված է բոլորին հայտնի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման մե՛ջ, ինչպես նաև ՄԱԿ-ի ‹‹Բնիկ ժողովուրդների իրավունքների պահպանության բանաձևի›› մեջ:

Երկար ու ձիգ տարիներ աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Հայաստանի Հանրապետության խնդիրները, Արցախի պատերազմը ինչ-որ տեղ երկրորդ պլան մղեցին Արևմտյան Հայաստանի հիմնահարցը: Եվ այդ իրավիճակը մեզ հնարավորություն չտվեց ներկայանալ որպես Արեւմտյան Հայաստանի տարածքի բնիկ եւ տեր ժողովուրդ:

Պատմականորեն այնպես է ստացվել ,որ Հայաստանի Հանրապետության գոյությամբ փորձ է արվում մշտապես դուրս մղել Արևմտյան Հայաստանի խնդիրը:

Նաև կցանկանայի Արևմտյան Հայաստանի Խորհրդի ուշադրությունը հրավիրել աշխարհասփյուռ հայության ներսում  կատարվող արհերստական խմորումներին. ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անպտուղ նախաձեռնություններ, որոնք հորջոջվում են որպես վերջին ճշմարտություններ, ի դեպ, դրանք ի հայտ են գալիս ամպագոռգոռ անունների ներքո` «Համաշխարհային հայկական կոնգրես››, ‹‹Համաշխարհային Հայկական խորհուրդ›› և այլն: Մեկընդմիշտ պետք է հիշենք` որևէ գաղութ երբե′ք չի կարող հայրենիք դառնալ, նմանատիպ փուչ գործողություններով հայությանը շեղում են բուն հայկական խնդիրներից , որոնցից ամենակարևորը Արևմտյան Հայաստանի խնդիրն է:

Այսօ՛ր, և ապագայու՛մ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարիք ունի օժանդակության և խրախուսմա՛ն, շատ եմ կարևորու՛մ այս գործընթացում ՀԱ՛Յ ԱԶԳԱՅԻ՛Ն ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱ՛Ն դերը:

Եկել է օրը, երբ Հայը, ապավինած իր կամքի՛ն, իր հավատքին, իր անբասի՛ր ոգուն՝ ոտքի է կանգնում ա՛յն դրախտում, ուր արարվեց ինքը: Այս փաստի գիտակցումը մեր արժանավայել գոյության հրամայականն է, հայ մարդու հավատը ուժե՛ղ է իր զորությամբ, հայ ազգն ուժեղ է միայն իր  բնօրրանում:

1700 տարուց ավելի, պատմությունը, այլոց օգնությամբ, մեզ համար սկսվում է մե՛զ պարտադրված կետից , այդ շղթայի մեջ ներկայիս ժամանակները բացառություն չեն…

Հայ ազգային բանախոսությունը պետք է վեր հանի և միջազգային հանրությանը ներկայացնի Արևմտյան Հայաստանի իրական մշակութային դեմքը` առանձին վերցրած և ընդհանրական , բոլո՛ր ուղղություններով: Նշեմ այդ ուղղություններից մի քանիսը. պատմական, քաղաքաշինական, հոգևոր, ճարտարապետական, երաժշտական, արհեստագործական, տնտեսական, ժողովրդագրական:

Նշված ուղղություններից յուրաքանչյուրը կարող է վճռական բեկու՛մ մտցնել Արևմտյան Հայաստանի շուրջ տարբեր ուժերի կողմից ձևավորված կարծիքների նկատմա՛մբ:

Հարյուր տարին մեծ ժամանակահատված չէ՛, սակայն, գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհում այն վճռական նշանակություն է ձեռք բերում և աշխատում է մեր ընդդիմախոսների օգտին:

Առանձնակի կուզենայի ձե՛ր ուշադրությունը հրավիրել Արևմտյան Հայաստանի պատմական արժեհամակարգի ներկայացման խնդիրների վրա:

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների›› բանաձևը մեր հուսալի բանալիներից մեկն է՛, որը մեզ հնարավորություն է տալիս նորովի և մեզ համար շահեկան տեսանկյունից ներկայացնել մեր Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությունը` ինչպես մեր բարեկամներին, այնպես էլ մեր ընդդիմախոսներին:

Ի՞նչու եմ ես հատկապես անդրադառնում Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության խնդիրներին, քանի որ Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությունը ներկայացվում է ա՛յլ անկյան տակ` ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկների կողմից, հրապարակված նյութերում հիմնականում շրջանցվում է Արևմտյան Հայաստան անունը:

Այսօ՛ր, գիտական , հասարակական և քաղաքական շրջանառության մեջ են դրվել մի շարք տերմիններ, որոնք ուղղակի առնչություն ունեն Արևմտյան Հայաստանի հետ: Դրանցից են «Անադոլի և Քուրդիստանե տերմինները, ակնհայտ է, որ Թուրքիայի նոր սերնդի մեծ մասը, ինչպես նաև, այլ երկրների քաղաքակիրթ բնակչության մի ստվար զանգված համոզված են, որ այն տարածքները, որոնք կոչվում են «Անադոլիա՛ և Քուրդիստա՛ն››  գալիս են պատմության խորխորատներից: Այս մոտեցումը ձևավորվել է մեր ընդդիմախոսների ռազմավարության և թուրքական գաղափարախոսության հիման  վրա: Նման մոտեցմամբ փորձ է արվում արհեստական տերմիններին տալ իրավական ու՛ժ, դրանով փորձելով հաստատել, թե Արևմտյան Հայաստան գոյություն չունի:

Նշված արհեստածին անունների, գիտական, հասարակական և քաղաքական շրջանառությունը մեկ նպատակ ունի, համաշխարհային հասարակությանը աստիճանաբար համոզել, ո՛ր այդ տերմինները իրական ե՛ն և պատմակա՛ն : Ի դեպ, ‹‹Քուրդիստան›› տերմինի գոյությունը փորձ է արվում հիմնավորել քուրդ ժողովրդի գոյությամբ,  իսկ ‹‹Անադոլի›› տերմի՛նը հունական աղբյուրներով:

Այս հանգամանքից ելնելով, մենք պե′տք է որոշակի ռազմավարություն մշակենք և այն իրականացնենք հիմնվելով «Բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչման մասին›› ՄԱԿ-ի բանաձևի վրա:

Հայ ազգի դեմ սանձազերծված տեղեկատվական – հոգեբանական պատերազմը կառավարվում է մեզ հայտնի կենտրոններից, նրանք այսօր էլ ամբողջությամբ  կազմակերպում և վերահսկում են պատմական կեղծարարության ընթացքը:

Այս քաղաքականության առաջին արդյունքը, թերևս, թուրք պատմաբան Էսաթ Ուրասինի 1950 թ-ին Անկարայում հրատարակած «Հայերը պատմության մեջ և հայկական հարց›› գիրքն էր, որտեղ ասվում է. « Հայաստանը աշխարհագրական մի տարածք է, առանց հստակ քաղաքական սահմանների››: Եվրոպական խոշորագույն ուսումնասիրողները շա՛տ հաճախ ուսումնասիրելով Արևմտյան Հայաստանի պատմական շերտերը, ելնելով քաղաքական իրականությունից, խուսափում են նշել Արևմտյան Հայաստան անունը և այն փոխարինում են «ժամանակակից Թուրքիա›› կամ մեկ այլ տերմինով: Նման օրինակները շա~տ են, նշեմ դրանցից մեկը, որը շատ կարևոր է՛ մեզ համար: Գերմանացի հնագետ, պատմաբան Քլաուս Շմիդտը հեղինակն է Պորտասարի (գյոբեկլի թեփե) նեոլիթյան հնավայրի հայտնագործության, (որը գտնվում է, Ուրֆա քաղաքից 80կմ հեռավորության վրա): Լինելով պատմաբա՛ն, նա քաջածանոթ է իրականությանը, բայց դրանով հանդերձ շրջանցում է Արևմտյան Հայաստան անվանումն ու հայտնագործության տարածքը ներկայացնում որպես թուրքական տարածք: Ինչպես ասացի, նման օրինակները շատ են:

Մենք պետք է կարողանանք, մե՛ր ռազմավարությամբ հասնել նրան, որպեսզի այն ուսումնասիրողները, որոնք գործի բերումով, պատմա-հետազոտական աշխատանքներ են կատարում Արևմտյան Հայաստանում, իրենց ուսումնասիրությունների մեջ, անպայմա՛ն շեշտեն, Արևմտյան Հայաստան անունը: Մե՛ր նման քայլերը կպարտադրեն նրանց չաղավաղել իրականությունը,  չշրջանցել այդ մշակույթի իրական տիրոջը` ով Արևմտյան Հայաստանի ՀԱՅՆ է, այսինքն, բնի՛կ Հայ ժողովուրդը: Պատմական, մշակութային ուսումնասիրություններում իրականության ճշգրիտ ներկայացումը հնարավորություն կտա, որ հայը կրկին հաստատվի ի՛ր նախնյաց երկրում, և երբ կգա մեր իրավունքների պաշտպանության ժամանակը, ապա այն կունենա, նաև օտարազգի ուսումնասիրողների գործերով հաստատված, մշակութային ու պատմական հիմք:

Թույլ տվե՛ք այսքանով ավարտել իմ ելույթը, և նորից մաղթե՛լ մեզ բոլորի՛ս կա՛մք ու կորով, և Արևմտյան Հայաստանի հարցը լուծել բնիկ ժողովուրդների իրավունքների բանաձևի, արդարմի՛տ և հայանպաստ մոտեցումների շրջանակներում:

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն