Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Իսրայելը խիստ է արձագանքել Թուրքիային

Նոյեմբեր 1, 2010թ. 16:40

Իսրայելի կառավարության ներկայացուցիչները խիստ են արձագանքել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից արտաքին վտանգ ներկայացնող երկրների սև ցուցակին Իսրայելին ավելացնելու որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ISRAland-ը:

Իզրայելի  Տուրիզմի նախարար Ստաս Միսեժնիկովը կոչ է արել իսրայելական զբոսաշրջիկներին բոյկոտել ու չմեկնել Թուրքիա: Միսեժնիկովին այս հարցում սատարել են նաև ներքին գործերի նախարար Էլի Իշայը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հարցերով նախարար Ավիշայ Բրավերմանը:

Հիշեցնենք, որ հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթում Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը։ Փաստաթղթում նշվել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի։

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն