- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

«Մի՛ փորձեք վախեցնել այն մարդկանց, ովքեր արդեն 5 տարի է կռիվ են տալիս հակապետական միջազգային կառույցների դեմ»

<<Իրավունքը>> գրում է.

«Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության

նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել, որ մշակել են

միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես

օրենսդրական նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին:

Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն,

որ վերոնշյալ նախաձեռնության գրասենյակում խուզարկություն կատարվեց`

ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով:

Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի

աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար,  Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է

այս ամենի նախապատմությունը:

– Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես եմ եղել մի շարք տաօրինակ երեւույթների կառավարության նիստերին, երբ զանգ էին ստանում դրսից եւ դադարեցվում էր այս կամ այն երեւույթի քննարկումը, մասնավորապես` այլասերվածության քարոզի արգելման օրենքի վերաբերյալ: Հինգ տարի շարունակ ճնշումներ էին մեր վրա գործադրվում, բայց հիմա իրավիճակը էլ ավելի սրվեց: Վերջերս «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում խուզարկություն տեղի ունեցավ: Այսինքն` Սորոսի ֆոնդի հակապետական գործունեությունը մի կողմ, ըստ նոր Հայաստանի` վտանգ կարող է ներկայացնել «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը»: Ես` որպես Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, հայտարարում եմ, որ սա քաղաքական ճնշում իրականացնելու նոր ձեւ է: Առաջ ես եւ իմ ընկերներն անուղղակի սպառնալիքներ էինք ստանում, հիմա ուղղակի պետական մարմինները փորձում են մեզ ֆիզիկապես իզոլացնել, որովհետեւ մենք ենք, որ կարող ենք խորհրդարանին համոզել ընդունել այլասերվածության արգելքի օրենքը: Իսկ այժմ այդ օրենքի նախագիծը խորհրդարանում է, եւ շուտով ԱԺ-ն քննարկելու է: Ավելին` շատ մեծ հնարավորություն կա, որ այն կընդունվի

Եթե այսպիսի օրենք ընդունվի, նշանակում է մի հսկայական հարված կհասցվի աշխարհաքաղաքական ուժի մակարդակով բոլոր այն կենտրոններին, որոնք բուն են դրել մեր երկրում եւ գործում են մեր պետականության դեմ` Սորոսի հիմնադրամը, NED-ը, այլ գործակալներ, ցանցեր: Չնայած նրան, որ խոսքը մի փոքրիկ օրենքի մասին է` երեխաների պաշտպանության: Եվ այսօր ամեն ինչ անելու են, որպեսզի տապալեն այդ օրենքի ընդունումը, ընդհուպ խորհրդարանն են փորձելու ցրել, որ չհասցնի Ազգային ժողովն ընդունել: Ինչպես գիտեք, նոր Սահմանդրությամբ, պարտադիր չէ վարչապետի ստորագրությունը, եթե խորհրդարանն ընդունեց օրենքը, ապա այն 21 օր հետո ուժի մեջ է մտնում: Հետեւաբար, ամեն ինչ անելու են, որ այն չընդունվի: Եվ այս ամենը հաշվի առնելով` դատապարտում եմ այն խուզարկությունը, որ տեղի ունեցավ «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում: Նրանց տեխնիկան ուղղակի հավաքեցին տարան, եւ դրանով իսկ նախաձեռնության աշխատանքը դադարեց: Բայց ուզում եմ հիշեցնել, որ ինչքան էլ մեզ վախի եւ շանտաժի ենթարկեն , մեզ իզոլացնեն, 98 տոկոսը հայ ժողովրդի չեն կարող իզոլացնել, որովհետեւ այն գաղափարները, որը մենք ենք բարձրաձայնում, կիսում է ժողովրդի 98 տոկոսը, ըստ պաշտոնական տարբեր սոցհարցումների, իսկ իմ կարծիքով` 99,9 տոկոսը: Եվ եթե մեր դեմ այսօր պետական մեքենան է ուղղված, նշանակում է, որ մեր պետության հետ մի բան այն չէ: Իհարկե, ինչ-որ բան այն չէր արդեն 30 տարի, բայց սա արդեն բաց է կատարվում, եւ սա շարունակվելու է: Ուստի` կոչ եմ անում հետեւել այդ օրենքի ընդունման գործընթացին եւ երբեւիցե չլռել: Ես անձամբ եւ իմ համախոհները չենք լռելու, նման երեւույթներ պետական մարմիններում չենք հանդուրժելու, եւ երբեւիցե մի՛ փորձեք վախեցնել այն մարդկանց, ովքեր արդեն 5 տարի է կռիվ են տալիս հակապետական միջազգային կառույցների դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com