Գլխավոր » Society, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Ռոումինգը 5 դրամ՝ բոլոր բջջային բաժանորդների համար

Ապրիլ 4, 2016թ. 12:32
Բջջային կապ

Համացանցում սկսված ոչ ռոումինգին Հայաստանի և Արցախի միջև նախաձեռնությանն ի պատասխան մեր բջջային երեք օպերատորները թեև չվերացրեցին ռոումինգ կապը, սակայն հնարավորինս իջեցրեցին Արցախի ու Հայաստանի միջև բջջային հեռախոսակապի գները՝ մեկ րոպեի համար սահմանելով 5 դրամ:Առաջինն այդ քայլին գնաց Վիվասելը: Նրան հետևեցին նաև ԱրմենՏելն ու Յուքոմ-Օրանժ ընկերությունները՝ տեղեկացնելով, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող իրենց բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն