Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայկական տոներ, Հասարակություն, Քաղաքականություն

Հայոց բանակը ծնվեց ռազմական գործողությունների ժամանակ և առնականացավ հենց պատերազմի մեջ

Հունվար 28, 2017թ. 13:05
բանակ

«Մի  ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»: ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ

Եթե հայրենիքը վտանգի մեջ է, միակ ու ամենակարևոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է: Եվ յուրաքանչյուր անհատի պարտքն է իր կարողությունների չափով, իր բոլոր կարելիություններով օժանդակել իշխանություններին երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու գործում:

Պետությունը կանգուն է հուսալի բանակով, մանավանդ մեր պետությունը, որ գտնվում է աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմաններում և պատմական բախտի չբերումով ունի արնակալած աչքերով հարևաններ: Խաղացկուն չափանիշներով առաջնորդվող այս աշխարհում մարտունակ բանակն է ապահովության միակ երաշխիքը, որ  անպայման է դարձնում հաղթանակը:

Այսօր Հայոց բանակի ստեղծման 24-ամյակն է: Եթե իրատեսական հայացքով նայենք այս երևույթին, ըմբռնենք խորհուրդը, պիտի փաստենք, որ բանակի ծնունդը տոների տոնն է: Ոչ հեռավոր անցյալում նույնիսկ պատկերացնել չէինք կարող հայոց բանակի գոյության հնարավորությունը, քանի որ մեր գործը հայորդիներին կապուտաչյա հրամանատարների հետ անհայտ հեռուներն ուղարկելն էր:

Այսօր հայկական բանակը ոչ միայն կայացած է, այլև ԱՊՀ տարածքում այն եզակի միավորներից է, որը ծնվեց ռազմական գործողությունների ժամանակ և առնականացավ հենց պատերազմի մեջ: Բանակը ոչ թե տեսական պատրաստությունից հետո մտավ ռազմական գործողությունների մեջ, այլ պատերազմի մեջ սովորեց ռազմական արվեստի տեսությունը: Դժվարին, սակայն պատվով անցած ճանապարհ:

Հայոց բանակն իր ծնունդը նշանավորեց հաղթական համազարկերով` որոնց արդյունքը ազատագրված տարածքներն են: Նաև կորուստներ ունեցավ բանակը, ողջ ժողովուրդը, բայց Եռաբլուրում ամփոփված նահատակները երբեք չեն դադարելու հիշատակով նաև զորացնել այն հողը, որի համար կռվեցին ու հաղթեցին:

ArmarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայկական տոներ, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն