Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Եթե մյուս 3 ուժերը 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 29, 2018թ. 13:29

Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:

Մեր հիշեցմանը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում էր՝ ՀՀԿ-ն քվեարկի Փաշինյանի օգտին, Բաղդասարյանն ասաց, թե դա Կոստանյանի անձնական կարծիքն է:

Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ խմբակցությունը միաձայն կքվեարկի՞, թե՞ կաջակցի ընդամենը անհրաժեշտ վեց քվեով:

«Նաեւ կոչ ենք արել եւ առաջարկել, որ ճանապարհների փակումը դադարեցվի, որ մենք հանգիստ ձեւով մայիսի 1-ին գնանք ընտրության: Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում ինձ պատասխանելու է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու, ՀՅԴ-ն նույնպես նշել է, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն, արդյոք կարող ենք դրանից ենթադրել, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն Փաշինյանին կողմ կքվեարկի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Կարող եք ենթադրել, որ մենք չենք խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Գագիկ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

ՀՅԴ-ն հայտարարեց. Պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

news.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն