9 Նոյեմբեր 2018

Նոյեմբեր 9, 2018թ. 22:21
նիկոլ, Դավիթ,

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,   ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին   ՀՀ սփյուռքի նախարար ՄխիթարՀայրապետյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոնա՛յք, Թույլ տվեք նախեւառաջ ի դեմս ձեզ, շնորհավորել համայնհայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ ի սփյուռս աշխարհի, մեզ բոլորիս՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած եւ ներկայումս դեպի իրական ժողովրդապետություն տանող փշոտ ճանապարհով ընթացող թավշյա հեղափոխության առիթով։ Ցավոք սրտի, այդ օրերին մենք չէինք կարող գտնվել Երեւանում ձեր կողքին՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը եւ օգնելու ինչով կարող էինք: Հենց դրա հետ կապված մի շատ կարեւոր հարցով մարսելահայ երիտասարդների (նաեւ՝ շատ պատանիների) անունից դիմում եմ ձեզ: Մեզ բոլորիս համար մեծ պատիվ է՝ օտար երկրում ապրելով, բաց ճակատով ներկայանալ որպես ազգությամբ հայ եւայլազգիներին հպարտությամբ պատմել շատերին անհավանական թվացող այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ շարունակվում է Հայաստանում։ Ներքո շարադրյալ խնդիրը խիստ կարեւոր ենք համարում մեր Հայրենիքի ապագայի առջեւ ծառացած այլ հիմնահարցերի շարքում։ Խոսքը վերաբերում է 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկանայն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք ցավալիորեն  զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։ Գիտակցելով հանդերձ սույն Օրենքի կենսական […]