4 Նոյեմբեր 2018

Նոյեմբեր 4, 2018թ. 02:38
8756_996607007090319_753532195511065428_n

Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվանում է հայ զինվորների ոտքերը: Սա մեծ խորհուրդ ունի իր մեջ… Ինչպես ժամանակին առաքյալները ոտնլվայից հետո անձնազոհության գնալով պահեցին և տարածեցին հավատքն առ Աստված, այնպես էլ հիմա մեր զինվորն է կյանքի գնով պահում մեր երկրի սահմանները:


Նոյեմբեր 4, 2018թ. 02:12
Հայր Կոմիտաս

Ազգային  հոգեւոր արժեքների պաշպանության «Ազգային Ճակատի» նախաձեռնությամբ՝ օրերս կայացավ «ԼԳԲՏ շարժումը, որպես հոգեբանական պատերազմի միջոց»  թեմայով կլոր-սեղան քննարկում: Ելույթով հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ: Հայր սուրբը նախ նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանում «դեմոկրատիա» բառը սկսել է շատ զորավոր արծարծվել, բայց այն ստեղծելու համար նախ պետք է ունենալ դեմոս, որը կորոշի, թե ինչպիսին […]


Նոյեմբեր 4, 2018թ. 00:18
70517

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները, կարծես, նորից շարունակվում են:  Հայոց Ազգային Գվարդիան հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, վաղը  մասնակցելու է Սուրբ Պատարագին, բացառելու հնարավոր սադրանքները ազգադավ  շարժումների կողմից…», – նշել է «Հայ Ազգային Գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ հավելել, որ գվարդիականները ժամը՝ 10:00-ին հրավիրվում են Ս.Էջմիածին: Ի դեպ, Սուրբ Պատարագին ներկա են լինելու նաեւ տարբեր ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ: «Նախաձեռնությունը բոլորինն է` ՀԱԳ–ը սիրով միանում էնման բոլոր նախաձեռնություններին…», – ասել է Ա. Զաքարյանը: Այս մասին գրում է iravunk.am -ը