Նոյեմբեր 2018

Նոյեմբեր 17, 2018թ. 10:22
Շիրակի պետհամալսարան

  Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թավշյա հեղափոխությունն ընդամենը <<հոսանքի>> պես անցավ բուհի տարածքով՝ հեռացնելով վատահամբավ Սահակ Մինասյանին ռեկտորի պաշտոնից, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Սահակ Մինասյանի գործը ոչ միայն ծաղկում է և շարունակվում, այլև ընդունում է ավելի այլանդակ դրսևորումներ: ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը ամեն ինչ […]


Նոյեմբեր 17, 2018թ. 02:57
Ռուբեն Մելիքյան

Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում իր տարակուսանքն է հայտնում այն մասին, թե ինչու խորհրդարանը մերժեց ու չընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության նախագիծը Ստորև ներկայացնում ենք գրառումը. <<Ես անկեղծորեն երկու բան չհասկացա. Առաջին,  ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Եղել է փաստ՝ Վահափառի վրա հարձակում, […]


Նոյեմբեր 16, 2018թ. 22:31
46291541_774152159594699_8680590158933786624_n

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու. այս մասին հայտնի դարձավ դեռ մեկ շաբաթ առաջ, թեև մի քանի ամիս շարունակ Հայ առաքելական եկեղեցին, հասարակական սեկտորը և քաղաքական որոշ գործիչներ բարձրաձայնում էին դրա անթույլատրելիության մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը՝ հասարակության լայն շրջանակներից սկսած, մտահոգ էին այդ երևույթով, բացի իշխանություններից: «Մեզ, որպես քաղաքական ուժի, անհանգստացնում է […]


Նոյեմբեր 16, 2018թ. 22:23
Էդուարդ շարմազանով

Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե՝ վարչապետի հայեցողությամբ: […]


Նոյեմբեր 10, 2018թ. 12:09
Արա Զոհրաբյան

Փաստաբանների մության նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. Աստվածաշունչը նույնասեռական կապերն անբնական պղծություն է համարում (Ղեւտական 18:22-25, Ա Կորնթ. 6:9,10): Պողոս առաքյալը մեղքի դրսևորման մյուս ձևերը (պոռնկությունը, կռապաշտությունը, գողությունը, հարբեցողությունը և այլնը) նույնպես անընդունելի է համարում: Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը, որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: […]


Նոյեմբեր 9, 2018թ. 22:21
նիկոլ, Դավիթ,

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,   ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին   ՀՀ սփյուռքի նախարար ՄխիթարՀայրապետյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոնա՛յք, Թույլ տվեք նախեւառաջ ի դեմս ձեզ, շնորհավորել համայնհայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ ի սփյուռս աշխարհի, մեզ բոլորիս՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած եւ ներկայումս դեպի իրական ժողովրդապետություն տանող փշոտ ճանապարհով ընթացող թավշյա հեղափոխության առիթով։ Ցավոք սրտի, այդ օրերին մենք չէինք կարող գտնվել Երեւանում ձեր կողքին՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը եւ օգնելու ինչով կարող էինք: Հենց դրա հետ կապված մի շատ կարեւոր հարցով մարսելահայ երիտասարդների (նաեւ՝ շատ պատանիների) անունից դիմում եմ ձեզ: Մեզ բոլորիս համար մեծ պատիվ է՝ օտար երկրում ապրելով, բաց ճակատով ներկայանալ որպես ազգությամբ հայ եւայլազգիներին հպարտությամբ պատմել շատերին անհավանական թվացող այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ շարունակվում է Հայաստանում։ Ներքո շարադրյալ խնդիրը խիստ կարեւոր ենք համարում մեր Հայրենիքի ապագայի առջեւ ծառացած այլ հիմնահարցերի շարքում։ Խոսքը վերաբերում է 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկանայն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք ցավալիորեն  զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։ Գիտակցելով հանդերձ սույն Օրենքի կենսական […]


Նոյեմբեր 8, 2018թ. 22:11
Vahagn

<<Մոտակա ժամանակներս ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք…>>. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Չախալյանը: << ժողովուրդ ջան, վերջապես ե՞րբ եք գիտակցելու, որ ներքին թշնամին` Հայոց Առաքելական եկեղեցու վրա  հարձակումները, հայրենասերներին ծաղրուծանակի ենթարկելը, այլասերվածների շքերթ-ֆորում կազմակերպելը, դպրոցներում եկեղեցու պատմության առարկայի վրա հարձակվելը, հայ-ադրբեջանական սիրո թեմաներ խաղալն ու սարքելը, հատուկ նրա համար է անում, որպեսզի թուլացնի […]


Նոյեմբեր 6, 2018թ. 22:34
Ռուզան Ասատրյան

Գրող Ռուզան Ասատրյանն  ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. Վերջ, մենք այսօր հաղթանակ տարանք, սիրելի ժողովուրդ, այսօր երկրի նոր իշխանությունը արգելեց նոյեմբերին Երևանում անցկացվելիք լգբտ՝ միասեռականների ֆորումը: Այսօր ժողովրդի նվիրյալ հոգևոր հայր Կոմիտասի հետ, մենք Ազատության հրապարակում կանգնեցինք երիտասարդության կողքին և մեր ելույթներով ոգևորեցինք ու պաշտպան կանգնեցինք նրանց ազգանպաստ նվիրումին: Անխառն պահենք հայի ազնվագույն […]


Նոյեմբեր 5, 2018թ. 23:05
45132908_1915746691795867_4206421361167433728_n

Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ընտանեկան (նույնն է թե ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ մասնակցելու ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում։ Օրակարգ՝ 1. 14:00-ից ստորագրահավաք Ազատության հրապարակում՝ միտված նոյեմբերի 15-18-ը […]


Նոյեմբեր 4, 2018թ. 02:38
8756_996607007090319_753532195511065428_n

Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվանում է հայ զինվորների ոտքերը: Սա մեծ խորհուրդ ունի իր մեջ… Ինչպես ժամանակին առաքյալները ոտնլվայից հետո անձնազոհության գնալով պահեցին և տարածեցին հավատքն առ Աստված, այնպես էլ հիմա մեր զինվորն է կյանքի գնով պահում մեր երկրի սահմանները: