9 Մայիս 2018

Մայիս 9, 2018թ. 21:04
սպարտակ ղարաբաղցյան

Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ ՇՈՒՇԻՆ: Ասում են, քաղաքներն էլ ՀԱՄ, ՀՈՏ, ԲՈՒՅՐ ունեն… ՇՈՒՇԻՆ ածխացած ՄԱԳԱՂԱԹԻ հոտ ունի և ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆԿԱՆ ԲԱՐՈՒՐԻ ԲՈՒՅՐ… ՇՈՒՇԻՆ ՄԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՆ Է, ու ամեն ՀԱՅ պարտավոր է թեկուզ երկու օր ,,48,, ժամ ապրել այնտեղ: ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ


Մայիս 9, 2018թ. 13:28
Շուշին

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին: Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր… Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերենը հաստատվեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձավ փոքր-ինչ խանձված: Այդպիսին է հաղթանակի լեզուն: 21 տարի առաջ տեղի ունեցավ […]