6 Մայիս 2018

Մայիս 6, 2018թ. 20:25
Վարդան Տողանյան

  Անդրադառնալով «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևի հնչեցրած արտահայտություններին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խստորեն դատապարտել է այն: Ստորև ներկայացնում ենք դեսպանի գրառումը, որը  տեղադրված է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունների մասին։ […]


Մայիս 6, 2018թ. 17:12
Անահիտ Բախշյան

Երևանի Մոնթեի անվան թ. 11 դպրոցի մանկավարժներն ու ծնողները խիստ մտահոգված են դպրոցի տնօրենի ընտրության հետագա ճակատագրով: Նրանք չեն վստահում առկա խորհրդի կազմին ու խնդրել են  հենց այսօր՝ մայիսի 6-ին, կիրակի օրով հրապարակայնացնել Երևանի քաղաքապետին ուղղված իրենց դիմումը, որպեսզի գործող խորհրդի կողմից կանխեն տնօրենի մրցույթի   նշանակման մասին որոշումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Մարգարյան, […]


Մայիս 6, 2018թ. 17:00
Նորայր նորիկյան

Քիչ առաջ հաղորոդագրություն տարածվեց, որ այսօր, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Գիտե՛ք, այս նույն զորամասում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գրեթե 2 տարի առաջ, կրկին անգամ […]


Մայիս 6, 2018թ. 16:49
զոհ

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է . Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:


Մայիս 6, 2018թ. 15:49
Սերժ Թանկյան

Վաղը`մայիսի 7-ին, երեկոյան 20.00-ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կժամանի Հայաստան: Օդանավակայանում նրան կդիմավորի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին հայտարարեց  Փաշինյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ ինքը  Սերժ Թանկյանին կդիմավորի  օդանավակայանում, ապա միասին կմեկնեն Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ժամը  21.00-ին հանրահավաք տեղի կունենա: Փաշինյանը նաև կոչ արեց մարդկանց` դիմավորել Սերժ Թանկյանին: