2 Մայիս 2018

Մայիս 2, 2018թ. 23:45
Nare

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն: Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են […]


Մայիս 2, 2018թ. 19:20
Վահրամ Բաղդասարյան-1

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսակետից։ Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան։ Այդ հարցերն անկայունաքարային են, և ոչ թե ՀՀԿ-ի, այլ մեր երկրի հենց […]


Մայիս 2, 2018թ. 18:41
Արթուր ՂԱզարյան

<<Մեր երկրում ստեղծված  ներքաղաքական ճգնաժամը դառնում է  պայթյունավտանգ ,  նման իրավիճակում ես այլընտրանք չեմ տեսնում, քան այն, որ ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի երկրի վարչապետ: Եվ, իմ կարծիքով, հենց սա պետք է լինի փոխզիջման կամ երկխոսության հիմքում, քանի որ միայն այդ քայլը կարող է մեղմել ստեղծված  լարվածությունը>>. մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Ըստ […]


Մայիս 2, 2018թ. 18:15
Պարույր ՀԱյրիկյան

  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից տեղեկացրել են, որ  պատրաստ են քննարկել իրենց կողմից ներկայացված  առաջարկը։ Ստորև ներկայացնում ենք այն . Հանրութեան հետ եւ հանրութեան աջակցութեմբ աշխատանքն յաջողուած կարելի է համարել՝ ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ ՅԱՂԹԱՆԱԿԵԼ Է։ Դրանից ելնելով՝ համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանին ժողովրդի անունից պէտք է տալ ժամանակաւոր բացարձակ իշխանութիւն, որի ուժով […]


Մայիս 2, 2018թ. 15:53
Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում նշված է.  «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ: Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից: […]


Մայիս 2, 2018թ. 15:05
ԱԻՆ

ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման եւ ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ-ը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին եւ մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: […]


Մայիս 2, 2018թ. 15:00
ցույց 2

14:35 Մի խումբ փաստաբաններ ցանկանում են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տալիս, և փաստաբանները ցանկանում են իմանալ, թե ինչու թույլ չեն տալիս: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ […]


Մայիս 2, 2018թ. 14:54
Կարեն Կարապետյան

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով. այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, […]


Մայիս 2, 2018թ. 14:46
Արմեն Սարգսյան

Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ […]


Մայիս 2, 2018թ. 13:56
Բագրատ Եսայան

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ այն սցենարը, որը ՀՀԿ-ն նախանշել էր իր համար երեկվա քվեարկությունից հետո։ Պատասխանատու քաղաքական ուժը, որն արդեն 23 տարի իշխանության մաս է (1995-99) կամ իշխանության մեջ մեծամասնություն է (1999-2018), չի կարող անպատասխանատու քայլ անել։ Սցենար 1: Երեկվա քվեարկությունից հետո իրենք պետք է իրենց թիկունքում զգային իրենց կողմնակիցների աջակցությունը և փորձեին կյանքը վերադարձնել […]