23 Ապրիլ 2018


Ապրիլ 23, 2018թ. 21:10
Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, կոչ անելով ապրիլի 24-ին «հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով»: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի […]


Ապրիլ 23, 2018թ. 21:03
ՀՅԴ

ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։ […]


Ապրիլ 23, 2018թ. 16:52
Արմեն Աշոտյան

«Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառում  իր ֆեյսբուքյան էջում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի առնչությամբ:  


Ապրիլ 23, 2018թ. 16:37
Սարգսյան-Ծառուկյան-1

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։ «Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու […]