- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մեկօրյա ցուցադրություն Երազ գործարանում. Երևան արտ էքսպո 2018

Հունիսի 17-ին Երևանի Երազ գործարանի լքված տարածքում արդեն երրորդ անգամ կայացավ Երևան Արտ էքսպոն, որին մասնակցում էին տարբեր տարիքի հայտնի և ոչ այնքան հայտնի մոտ չորս տասնյակ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Այն կազմակերպվել էր նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանի, “Արվեստի գանձեր” ոչ առևտրային կազմակերպության (“Art’s Treasures” non-profit organization, ԱՄՆ) ջանքերով՝ ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ։ Իսկ հովանավորն էր “Alan Derian Production”-ը (ԱՄՆ)։ Միջոցառման նպատակն էր Երևանը դարձնել մշակութային փոխանակման ծրագրի մասնակից, ակտիվացնել քաղաքի մշակութային կյանքը և շփման ու փոխանակման կամուրջ ստեղծել դրսի և ներսի արվեստագետների համար։

Ներկայացնում ենք մեկօրյա ցուցադրության ֆոտոռեպորտաժը.

 

Ցուցահանդեսին ներայացված էին գրաֆիկական, գեղանկարչական, լուսանկարչական աշխատանքներ, քանդակներ, ինստալացիաներ.

                       [1]

      [2]     

 

Էքսպոյի համադրող նկարչուհի Նարինե Իսաջանյանի՝ հանդիսատեսի ներկայությամբ ավազով կամ տուֆի փոշիով արված աշխատանքները, ինչպես ինքն է ասում, «ժամանակի մասին են. եթե ինչ-որ բան դրանց վրայից պիտի թափվի, պոկվի, փոխվի, ուրեմն՝ թող թափվի, բայց հետքը կմնա՝ հավերժության կնիքը»։

 

    [3]       [4]       [5]       [6]

Էքսպոյի մասնակիցներն էին. Վան Սողոմոնյան, Սամվել Սևադա, Էդմոնդ Քեշիշյան, Գագիկ Գասպարյան, Մարինե Պետրոսյան, Սոնիա Միրզզուկի, Գայ Ղազանչյան, Կարեն Մամիկոնյան, Աննա Գրիգորյան, Ծովինար Թադևոսյան, Լիլիթ Ալեքսանյան, Մարի Մանսուրյան, Նարե Հարությունյան, Արմինե Թումանյան, Աշոտ Թաթևոսյան, Ելենա Պետրոսյան, Սիբըրն Զորցյան, Բարբարա Նաթանսոն, Սև Հենրիկ Խաչատրյան, Ժասմին Կազարյան, Նելլի Դանիելյան, Ռուբի, Վահան Մաթևոսյան, Ռուզաննա Բերբերյան և այլք։

Պատրաստեց՝ Լիլիթ Ալեքսանյանը