Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

2018-ին ընդառաջ

Սեպտեմբեր 19, 2017թ. 23:01
Յունոնա

 

Որքան մոտենում է 2018 թվականը, այդքան մեծ տարածում է ստանում աններդաշնակ տեղեկատվությունը, և ոչ այնքան հասարակության, որքան լրատվամիջոցների կողմից:

Իրողությունն այն է, որ հանրության մեջ ցանկացած տեղեկատվական հոսքի ազդեցությունը, դրա նկատմամբ վերաբերմունքն ու հետագա վարքագիծը կանխորոշելու համար կիրառվում է մանիպուլյացիոն թեթև հնարք:

Այսպես. ընդամենը 3 օղակով (իշխանություն-ԶԼՄ-հասարակություն) անցնող տեղեկատվությունը հասնում է հասցեատիրոջը և արագորեն հետադարձ ազդակ հաղորդում տեղեկատվական <<աղբուրին>>: Տվյալ դեպքում հենց իշխանություններին է ձեռնտու շրջանառել վարչապետի այս կամ այն թեկնածուի անունը՝ նրա նկատմամբ վերաբերմունքը կանխորոշելու համար:

Այս նպատակով, առաջին օղակից՝ իշխանությունից տեղեկատվությունը փոխանցվում է 2-րդ օղակին՝ ԶԼՄ-ներին, որոնք խառնելով սուբյեկտիվ ընկալումները ստացված ինֆորմացիայի հետ, այն ուղարկում են 3-րդ օղակին՝ հասարակությունը: Վերջինս հաճախ չգիտակցելով սեփական կարծիքի գինը, սկսում է շահարկել ստացված տեղեկատվությունը, ինչի արդյունքում ձևավորվում է հասարակական կարծիքը և հետադարձ ազդակներով հասնում առաջին օղակին:

Այս ամենն առաջին օղակին անհրաժեշտ են տարբեր պատճառերով: Հնարավոր են նախորոշված մի քանի տարբերակներ դեպքերի հետագա զարգացումը կանխատեսելու համար:

Առաջին՝ արդեն իսկ կայացված է քաղաքական որոշում և հանրությանը քիչ-քիչ ընկալունակ են դարձնում այդ որոշմանը:

Երկրորդ՝ կան մեկից ավելի թեկնածուներ և որոշումը կանգ կառնի այն թեկնածուի վրա ում նկատմամբ քիչ, թե շատ կա հասարակական հանդուրժողականություն:

Երրորդ՝ հասարակական կարծիքը և արդեն իսկ կայացված որոշումը մեծապես տարբերվում են իրարից, հետևապես, մինչ սահմանված ժամկետը, կօգտագործվեն բոլոր գործիքները սև և սպիտակ PR օգտագործելու՝ սևացնելու ընդունելի թեկնածուին, ցույց տալով, որ միակ արժանին մյուս թեկնածուն է:

Եվ չորրորդ՝ բոլոր խոսակցությունները կմարեն բաղձալի օրը, երբ թեկնածուն կլինի նա, ում մասին երբեք չէր խոսվել՝ նրան իսկ սևացնելուց <<փրկելու>> և շահարկումներից հեռու պահելու համար:

Հաշվի առնելով ՀՀ քաղաքական համակարգի առանձնահատկությունները՝ այն փոփոխման չի ենթարկվում, ուստի պետք չէ անհանգստանալ, թե ո՞վ կլինի թեկնածուն, քանի որ անկախ թեկնածուի անձից, համակարգը մնում է նույնը: Հանրությանը շեղելով այս հարցի ուղղությամբ՝ ստեղծվում է էյֆորիկ վիճակ իրական խնդիրներից խուսափելու համար: Ի վերջո, վարչապետի թեկնածու առաջարկելու քաղաքական մենաշնորհը պատկանում է ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմած քաղաքական ուժին՝ այսինքն ՀՀԿ-ին, իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ միասին:

Մյուս քաղաքական ուժերը միայն կարող են իրենց ձայնի միջոցով վստահություն հայտնել կամ չհայտնել, ու ստեղծված քաղաքական իրավիճակում, ըստ ամենայնի, կհայտնեն:

ՅՈՒՆՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն