Հոկտեմբեր 2017

Հոկտեմբեր 6, 2017թ. 09:36
Ավագ Հարությունյան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվեցին թեմաներ, որոնք. պետք է գնահատել արհեստածին, որևէ աղերս չունեցող ՀՀ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների և դրանց լուծումների հետ, ուղղակի և անուղղակի կերպով դրանց արծարծումը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը: Տեղեկատվական այդ հոսքերը խմբավորելով, կարելի է գնահատել, որ գործ ունենք տեղեկատվական պատերազմի վարման օրենքների, մեթոդաբանության […]


Հոկտեմբեր 4, 2017թ. 22:06
Միհրան Հակոբյան

ՙՙԵլք՚՚-ականների շահարկումների ՙՙտոպրակի՚՚ պարունակություն, ինչ խոսք,  քիչ չէ, բայց ՀՀԿ պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարողացավ իր երեք րոպեանոց ելույթով հակահարված տալ նրանց ՙՙփաստարկներին՚՚: Նախ անդրադարձավ ՙՙԵլք՚՚-ի կողմից ամենից շատ շահարկվող՝ ինքնիշխանության կորստի թեմային: ՙՙՉգիտես ինչո՞ւ, անընդհատ ասում եք՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին մաքսային ոլորտում կորցրինք մեր ինքնուրույնությունը, բայց 2001-ին, երբ Եվրոպայի խորհրդին անդամակցեցինք ու ստորագրեցինք Մարդու իրավունքների Եվրոպական […]


Հոկտեմբեր 4, 2017թ. 21:18
ՌԴ-ԱՄՆ

Նոյեմբերին Հայաստանի և ԵՄ միջև նախատեսվող համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հնարավորություն թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Հարցն առաջին հերթին դիտարկվում է հայ-ռուսական գործակցության համատեքստում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները հակակշռելու տնտեսական մոտիվացիայով: Հասկանալի է, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրումը ենթադրում է նաև քաղաքական որոշակի վերադասավորումներ տարածաշրջանային շահերի հարաբերակցությունում: Դրանով է թերևս պայմանավորված […]


Հոկտեմբեր 4, 2017թ. 20:32
Ելք

Որքան <<Ելք>>-ականները շատ են բողոքում  ԵԱՏՄ անդամակցումից ու դրա հետևանքով մեզ հասած <<դժբախտություններից>>,  որքան շատ են իրենց պարզունակ ելույթներով առաջ քաշում միությունից դուրս գալու պահանջը, այնքան հիասթափեցնում են նախ և առաջ սեփական ընտրազանգվածին: Իսկ երեկ Ազգոյին ժողովում Ելք-ի  նախաձեռնությամբ կայացած քննարկման ընթացքում պարզ դարձավ. առաջին, ՙՙԵլք՚՚-ի փաստարկները՝ տնտեսագիտորեն, քաղաքական ու ռազմական անվտանգության տեսանկյունից, ամբողջությամբ հիմնազուրկ […]


Հոկտեմբեր 3, 2017թ. 22:41
Վահագն Չախալյան

Կոչ անդորրի Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ […]


Հոկտեմբեր 3, 2017թ. 22:17
Վրացի ոստիկանները ծեծել են հայ գյուղացիներին

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ -Ջավախքի Գումբուրդո հայաբնակ գյուղի բնակիչների մարդկային, պարզ ցանկությունը՝ խաչքար տեղադրել իրենց նախնյաց գերեզմանին, հանդիպեց Վրաստանի ուժային կառույցի անհասականալի հակազդեցությանը. ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվեցին հավաքված գյուղացիների վրա ու ծեծի ենթարկեցին նրանց: Ի՞նչ բացատրություն կտաք կատարվածին: – Խնդիրը հետևյալն է. վրացական պետությունը տարիներ առաջ որոշեց վերանորոգել Գումբուրդո հայկաբնակ գյուղի […]


Հոկտեմբեր 2, 2017թ. 22:08
Արցախ

Լրատվական դաշտում հաճախ կարելի է այս օրերին հանդիպել հարցադրումների, թե ի՞նչ կարող է տալ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն կամ կատալոնացիների անկախացման գործընթացը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին լուրջ դրական տեղաշարժեր ակնկալելը թերևս այնքան էլ իրատեսական չէ: Հիմնական պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում գործող երկակի ստանդարտներն են: Կոսովոն կարող է անկախանալ, իսկ Կատալոնիան` […]


Հոկտեմբեր 1, 2017թ. 23:08
Սուրեն Սարգսյան

Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սև խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ և պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաև նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։ Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետևյալ պատկերը։ Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։  […]


Հոկտեմբեր 1, 2017թ. 22:34
Կարեն Վերանյան

Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային կշիռը նվազում է. Ընթանում են Թուրքիայի մեկուսացման միտումներ` մի քանի ուղղություններով. Խորանում է լարվածությունը Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, հակասությունները շարունակվում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նոր կայծ հաղորդեց Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը. Էրդողանը օրերս բացահայտ հայտարարեց, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի հետևում կանգնած է իսրայելական Մոսադը: Իրաքյան Քուրդիստանի անկախացման հարցի […]


Հոկտեմբեր 1, 2017թ. 22:17
Լևոն Մկրտչյան

Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում: Հանդիպումից ժամեր անց “Առավոտ”-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը,որը շատ զարմացրեց մեզ…Նախ,պարոն […]