Հոկտեմբեր 2017

Հոկտեմբեր 31, 2017թ. 19:05
ԵԾ

Երևանի  քաղաքապետարանի ավագանու նիստերը հաստատ այսչափ ուրախ չէին անցնի, եթե ավագանում չլիներ <<Երկիր Ծիրանի>> խմբակցության կանանց եռյակ <<գունդը>>, որին միտք, գաղափար, և վերջապես, <<դրայվ>> տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ի դեպ, եթե խորհրդարանն ազատվեց Զարուհու անիմաստ ագրեսիվ ներկայությունից,  փոխարենը  քաղաքապետարանն է հայտնվել նրա նպատակային ու կանխամտածված  <<հարվածների>> տակ: Տիկնոջ խորհրդարանական  ագրեսիան այստեղ՝ քաղաքապետարանում […]


Հոկտեմբեր 31, 2017թ. 16:04
Գորգ

Ամերիկացի Ս. Հանթինգտոնի առաջ քաշած «Քաղաքակրթությունների բախման» տեսությունն իրականություն է դառնում կամ արդեն իսկ դարձել է: Եթե մի քաղաքակրթություն փորձում է իր արժեքներն ուժով ստիպել մյուսներին, օգտվելով իր ֆինանսական և տեխնոլոգիական առավելությունից` մյուսներին պարտադրել իր կենցաղային ու սոցիալական վարքագծի կանոնները, ապա կոնֆլիկտն անխուսափելի է: Էական չէ, թե կոնֆիլիկտն ի՞նչ վերջաբան կունենա, էականն այն է, որ […]


Հոկտեմբեր 31, 2017թ. 15:26
տաճարը Գերմանիայում է, կառուցել է ազգությամբ հայ

ԱՍԵՂԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՐԿԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ , ԱՅՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԻ ՕՐ ԴՈՒՐՍ ԿԳԱ Անցյալ շաբաթ մեկնել էի Գերմանիայի ՀԱԽԵՆ քաղաք,որտեղ տեսա ՕԴՈ ՄԵԾ (ՀԱՅ ԴԵ ՄԵԾ)-ի կառուցած տաճարը: Ծնվել է 742թվականին,  մահավել՝ 814թվականին: Ազգությամբ հայ ճարտարապետ: Օդո Մեծ (ֆր.՝ Eudes de Metz, գերմ.՝ Odo von Metz, 742―814), հայկական ծագումով ֆրանկ ճարտարապետ։ Կարլոս Մեծի […]


Հոկտեմբեր 30, 2017թ. 17:15
Դիլիջան անտառները

Շուրջ մեկ ամիս է՝ խստացվել է անտառային գոտիներից, մասնավորապես «Դիլիջան ազգային պարկից» բիզնես-նպատակներով վառելափայտի դուրսհանումը: Լրագրողական մեր խումբը Դիլիջանում է՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հենց Հաղարծինի տեղամասում ֆիքսեցինք բեռնատար մեքենա, որը փայտով բարձած, առանց պետհամարանիշերի, անտառից դուրս էր գալիս: Մեկ օրվա ընթացքում Դիլիջան քաղաքում և նրա մերձակայքում բեռնատար մեքենաների պակաս չկար՝ փակ հետնամասով, մգեցրած ապակիներով: […]


Հոկտեմբեր 26, 2017թ. 09:45
Հայկ Բաբուխանյան +

    Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ –Հայաստան–Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բովանդակությանը ծանոթացել ե՞ք. ի դեպ, այն հասու է դարձել հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ: Ըստ ձեզ, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:  -Այն, ինչ թարգմանվել է՝ կարդացել եմ, և պետք է ասեմ, որ շատ մտահոգիչ փաստաթուղթ է մեզ ներկայացվել: Կարծում եմ, վնասներն […]


Հոկտեմբեր 26, 2017թ. 08:29
Վահրամ Բաղդասարյան-1

Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև կնքվելիք ՙՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՚ տեքստը, որը բաղկացած է 357 էջից, հոկտեմբերի 13-ին հրապարակվեց ու զուգահեռաբար շրջանառվեց դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Բայց մինչ այդ տարբեր հարթակներում հնչում են մտահոգություններ փաստաթղթում տեղ գտած դրույթների շուրջ, մասնավորաբար, […]


Հոկտեմբեր 25, 2017թ. 16:28
Վարդան Ոսկանյան

«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ ավարտվող պատերազմից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հակաիրանական հերթական դաշինքը ստեղծելու ԱՄՆ-ի փորձը կրկին դատապարտված է ձախողման: Հաշվարկներն առ այն, որ Իրաքում հենց ռազմադաշտում իրանամետ ուժերին աջակցություն ցուցաբերող իրանցի զինվորական խորհրդականներին և հրահանգիչներին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի «գնացեք տուն» կոչով և դրան զուգահեռ՝ Բաղդադի հետ անդրկուլիսյան բանակցությունների արդյունքում […]


Հոկտեմբեր 22, 2017թ. 18:56
Արա Մարջանյան

Հարցազրույց Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ – Պարոն Մարջանյան, օրերս Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո աղմուկ է բարձրացել Մեծամորի ատոմակայանը փակելու կապակցությամբ, որի մասին դրույթ կա փաստաթղթում, թեև ժամկետներ չեն նշվում։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ – Նախ՝ այդ փաստաթուղթը նշելիս՝ պետք է հղում կատարել դրա լրիվ անվանմանը, որը հայկական ԶԼՄ-ներում չի արվում։ Դա ոչ թե Եվրամիության և Հայաստանի միջև փաստաթուղթ է, այլ Հայաստանի, Եվրամիության և «Եվրոատոմ» կոչվող կազմակերպության միջև համաձայնագիր է։ Եվ դրա ամբողջ աշխարհաքաղաքական էությունը կենտրոնացված է 42-րդ հոդվածում, որտեղ ասվում […]


Հոկտեմբեր 22, 2017թ. 18:27
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ     -ժնևյան հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ, իսկ վերլուծաբանները շտապեցին ենթադրել, թե Ալիևի կարծր դիրքորոշումը որոշ չափով մեղմվել է: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց Արցախի սահմաններին ուղղված կրակոցով […]


Հոկտեմբեր 20, 2017թ. 11:45
Նաիրա Նահապետյան

Հարցազրույց Երևան քաղաքի ավագանի, Ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ –Տիկին Նահապետյան, ընտրություններից հետո Երևանի ավագանու բոլոր նիստերն անցնում են չափազանց լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ մեկմեկու հասցեին: Ի՞նչն է նման իրավիճակի պատճառը: -Իրոք, երևույթը խիստ մտահոգիչ է բոլոր նրանց համար, որոնք ավագանի են եկել աշխատելու ու մեր քաղաքի խնդիրները լուծելու նպատակով: Եվ […]